Ոստիկանությունը բացահայտել է 6.338.000 դրամից ավելի յուրացում Վաղաշեն համայնքում
Օգոստոսի 28-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Վաղաշեն համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանը պաշտոնավարման ընթացքում չարաշահումներ է թույլ տվել։ Ըստ տեղեկությունների Սուվարյանը համայնքի բյուջեից գումարներ էր յուրացրել և տևական ժամանակ բացակայելով հանրապետությունից՝ աշխատավարձ է ստացել:
Ստացված տեղեկություններն իրացվել են ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների հետ համատեղ։ Նախնական տվյալներով պարզվել է հետևյալը։ Համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնական դիրքը, Վաղաշենի համայնքապետարանում 2014թ. փետրվարի 1-ից որպես վարորդ է ձևակերպել մի քաղաքացու, որը 2015թ. հունվարից աշխատանքի չի հաճախել, իսկ նրա անվամբ 2015-2018թթ. համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ, արձակուրդային և պարգևավճար փոխանցված, ընդհանուր՝ 6.338.237 դրամը Սուվարյանը յուրացրել է:
Պարզվել է նաև, որ Սուվարյանը 2016-1017թթ. ընթացքում շուրջ 4 ամիս բացակայել է ՀՀ-ից, բայց այդ ընթացքում ստացել է մոտ 1.300.000 դրամ աշխատավարձ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ համայնքապետարանի 2014թ-ից խափանված «ԳԱԶ 31-105» ավտոմեքենայի համար 2014-2016թթ. ընթացքում ձեռք է բերվել շուրջ 2.600.000 դրամի վառելիք, իսկ ավտոպահեստամասերի համար հատկացվել է շուրջ 1.150.000 դրամ գումար, որը ևս Սուվարյանը յուրացրել է:
Ընդհանուր առմամբ Արթուր Սուվարյանը պետությանը պատճառվել է խոշոր չափերի հասնող՝ շուրջ 11.388.000 դրամի վնաս:
Նախապատրաստվում են նյութեր:
Քննությունը շարունակվում է։