Վալերի Օսիպյանը 10 ծառայողի կոչումներ է շնորհել
Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետ Սամվել Քոչարյանը հրապարակում է ոստիկանության պետի հրամանները՝ համակարգի 10 ծառայողի հերթական կոչում շնորհելու վերաբերյալ։
Օգոստոսի 31-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ եռագույն ժապավենով ուսադիրները ստացան անձամբ Վալերիյ Օսիպյանից։ Նրանք աչքի են ընկել ծառայության նկատմամբ բարեխիղճ ու սրտացավ վերաբերմունքով, պարտականությունները կատարել են անթերի՝ ներդրում ունենալով ոստիկանության մատուցած ծառայությունների որակի բարձրացման գործում։
Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց արժանավորներին՝ ևս մեկ անգամ արձանագրելով՝ բարեխիղճ և պատվախնդիր ծառայողներն ըստ արժանվույն գնահատվելու են։ «Մեր առաքելությունը հասարակությանը ծառայելն է, որը պետք է անենք հավուր պատշաճի և բարձր պատրաստակամությամբ։ Ով հավատարիմ կմնա իր կոչմանը՝ փառք ու պատիվ, ով՝ ոչ, մեր շարքերում տեղ չունի».- ընդգծեց ոստիկանության պետը։