ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 31-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Լոռու մարզ՝ մարզի բնակիչների, համայքների ղեկավարների և վարչական ներկայացուցիչների հետ համայնքային նշանակություն ունեցող խնդիրները քննարկելու նպատակով։
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած ուժերն անհրաժեշտ փաստաթղթերը հանձնեցին ԿԸՀ:
Օգոստոսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել բնակարանային ապահովման խնդրով ՀՀ կառավարությանը դիմած պաշտոնաթող սպաների նախաձեռնող խմբի և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ղեկավարությամբ՝ ՊՆ շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների հանդիպումը։
Գյուղմթերքի գնի բարձրացում և գնորդների թվի նվազում: Հայաստանում սննդամթերքի որոշ տեսակների գնաճ է նկատվում:
Քրեական աշխարհում հայտնի Վստրեչի Ապերի ազատ արձակման վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կեղծ բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները:
Հավաք-պարապմունքների չորրորդ օրը՝ օգոստոսի 30-ին, դասախոսություններով հանդես են եկել ՀՀ զինվորական կոմիսար, գ/մ Հենրիկ Մուրադյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ Կազմզորահավաքային վարչության և ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչները։
Ինչպես տեղյակ եք, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Երևան քաղաքի դպրոցների տնօրենների հետ, որի ժամանակ Արաբկիրի թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը բարձրացրեց դպրոցներում օտար լեզուների դասավանդման ցածր մակարդակի հարցը, որին հաջորդեց նախարարի, մեղմ ասած, ոչ կոռեկտ պատասխանը:
«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Դավիթաշենի բաժնի և Անձնագրային և վիզաների վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառման շնորհիվ օգոստոսի 29-ին, ժամը 13.15-ին, ԱՎՎ-ից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 1969 թ. ծնված Արարատ Մ.-ն։
Հայաստանի իրավապահները համագործակցում են միջազգային հետախուզության հետ՝ Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու նպատակով։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնին հողին կհանձնեն սեպտեմբերի 2-ին Վոստրակովյան գերեզմանատանը, մոր կողքին:
«Ամբողջ տեսանյութը նայելու դեպքում պարզ կդառնա, որ դա եղել է անկաշկանդ գործընկերային զրույց: Ձեր այս եզրակացությունը նրա պատճառով է, որ սովոր եք՝ նախարարը տնօրեններին վերևից է նայել ու շեֆություն է արել»:
Կառավարությունը վերաբաշխում կատարեց ՀՀ 2018 թվականի պետական բյուջեում, ինչը հնարավորություն կտա Սահմանադրական դատարանին ձեռք բերել 40 օդորակիչ:
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ աշխատավարձերի բարձրացում ուսուցիչները ե՞րբ կարող են ակնկալել, հետևյալն ասաց.
Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հերքում է հրաժարական տալու և Հայաստանից հեռանալու մասին շրջանառվող լուրերը:
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկվա հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպին, երբ ստուգել էր դպրոցի տնօրենի անգլերենի իմացությունը, և հասարակությանը կոչ արեց ադապտացվել նոր ժամանակներին.
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Հյուսիսային պողոտայում երաժիշտների նվագելն արգելելու կապակցությամբ ծառայողական քննության անհրաժեշտություն չի տեսնում։
«Անմիջական մթնոլորտում տնօրենների հետ քննարկում ենք այն խնդիրները, որոնք կան, որոնք լուծումների կարիք ունեն։ Նաև կարծիքներ ենք լսում, որովհետև պրակտիկ գործունեություն ծավալող մեր գործընկերները շատ ավելի լավ խորհուրդներ կարող են տալ, քան մենք՝ կաբինետներում նստած»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի համոզմամբ՝ փողոցային երաժիշտներին ներկայացվող միայն մեկ պահանջ է պատկերացնում՝ համերգն ավարտել մինչ 23:00-ն: Այս մասին Միրզոյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:
ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն, Սարուխան եւ Երանոս համայնքներում 2018 թվականի հոկտեմբերի 21-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ, Ներքին Գետաշեն, Դդմաշեն եւ Մաքենիս համայքներում՝ համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ:
«Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լեվ Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ գործադիր իշխանությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլ հանցագործություններ կատարելու դեպքերի վերաբերյալ։
Օգոստոսի 30-ի ցերեկը, սեպտեմբերի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Օգոստոսի 30-ին, ժամը 11:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Որպես կուտակային համակարգի մասնակից` անձը կարող է ցանկացած ժամանակ տեղեկանալ` որքան գումար է կուտակվել իր հաշվին և որքան եկամուտ ունի այդ միջոցների կառավարումից:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն անընդունելի է համարում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի՝ դպրոցի տնօրենի անգլերենի իմացությունը ստուգող հարցը։
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվող ծառայողական քննության ընթացքում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ԿՕ և ՀՁ պահպանության գնդում ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից իրականացված ֆինանսական ստուգմամբ պարզվել է, որ 2015-2018թթ. ընթացքում հիշյալ գնդի և տնտեսվարող մի շարք սուբյեկտների միջև կնքված պահպանության իրականացման պայմանագրերով նախատեսված գումարները գնդի արտաբյուջետային հաշվեհամարին չեն մուտքագրվել:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը համացանցի իր կայքէջում բաժանորդների համար հրապարակել է հաղորդագրություն, որտեղ անդրադարձ է կատարել հրապարակված անհիմն և լուրջ մեղադրանքներին, որոնք ներկայացվել են Ընկերությանը մի քանի շաբաթ առաջ:
2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին Եվրոպական միության աջակցությամբ ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկները կիրառվելու են նաև սեպտեմբերի 23-ին սպասվող Երևանի ավագանու ընտրություններում:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ԿԳ նախարարի գործունեության 100 օրվա ամենաէական ձեռքբերումը համարում է այն, որ կրթության ոլորտում կատարվում են քաղաքական փոփոխություններ, խոսվում է այն մասին, որ տնօրեններին կամ ուսուցիչներին պարտադիր կերպով կուսակցական դարձնելը պետք է բացառվի։
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են ոստիկանության ծառայողները բերման ենթարկում երկու օտարերկրացու: