Բաժիններ՝

Պաշտոնաթող սպաների հետ քննարկել է նրանց բնակարանային ապահովման խնդիրը

Օգոստոսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել բնակարանային ապահովման խնդրով ՀՀ կառավարությանը դիմած պաշտոնաթող սպաների նախաձեռնող խմբի և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ղեկավարությամբ՝ ՊՆ շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների հանդիպումը։

Ինչպես տեղեկացրին պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերահաստատելով պաշտպանության նախարարության պատրաստակամությունը լուծել տարիներով կուտակված խնդիրը, Գաբրիել Բալայանը պաշտոնաթող սպաների հետ քննարկել է գործադիր իշխանության և շահագրգիռ գերատեսչությունների կողմից առաջարկվող խնդրի լուծման հնարավոր և իրատեսական տարբերակները, լսել և հանգամանալից պատասխանել է նրանց կողմից բարձրացված հարցերին։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, կառավարությանը հասցեագրված դիմումի պաշտոնական պատասխանը ստանալուն պես, պաշտոնաթող սպաների շրջանում քննարկել ներկայացված առաջարկները և հանդես գալ միասնական դիրքորոշումով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031