«Դպրոցներում և մանկապարտեզներում հավաքվող «ֆոնդի գումարներն» ապօրինի են, ծնողները կարող են հրաժարվել վճարել». Արայիկ Հարությունյան

«Անմիջական մթնոլորտում տնօրենների հետ քննարկում ենք այն խնդիրները, որոնք կան, որոնք լուծումների կարիք ունեն։ Նաև կարծիքներ ենք լսում, որովհետև պրակտիկ գործունեություն ծավալող մեր գործընկերները շատ ավելի լավ  խորհուրդներ կարող են տալ, քան մենք՝ կաբինետներում նստած»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

Դպրոցների ֆինանսավորումը հունվարի 1-ից, ըստ նախարարի՝ լինելու է ոչ միայն աշակերտների, այլև դասարանների թվով.

«Տարբեր գործոններ են հաշվի առնվելու, որովհետև գործող բանաձևը որոշակի ֆինանսական խնդիրներ է առաջացնում այն դպրոցների համար, որոնք ունեն փոքր թվով աշակերտներ և թերբեռնված են։ Այդ հարցերը նոր բանաձևով ինչ-որ չափով լուծում կստանան»։

Դպրոցներում և մանկապարտեզներում հավաքվող «ֆոնդի գումարները», նախարարի խոսքով, ապօրինի են, ծնողները կարող են հրաժարվել վճարել։

 

Տեսանյութեր

Լրահոս