Ուսուցիչները ե՞րբ կարող են աշխատավարձերի բարձրացում ակնկալել. պարզաբանում է ԿԳ նախարարը

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ աշխատավարձերի բարձրացում ուսուցիչները ե՞րբ կարող են ակնկալել, հետևյալն ասաց.

«Ներկայում բյուջետային քննարկումներ են տեղի ունենում, ունենք «Ուսուցիչ» նախագիծ, որի շրջանակներում վերապատրաստվող ուսուցիչները կունենան աշխատավարձի բարձրացում, իսկ համընդհանուր բոլոր ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցին կանդրադառնանք արդեն բյուջետային քննարկումների ժամանակ՝ հաջորդ տարի»։

Նախարարը նաև նշեց, որ հիմա դպրոցների տնօրեններն իրենց ֆինանսական հնարավորությունների սահմաններում կարող են որոշել իրենց հաստիքները. «Եթե կես դրույք իրենց հաշվապահ է պետք, նայում են իրենց ֆինանսական հնարավորությունները և որոշում իրենց հաստիքը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031