Բաժիններ՝

ՍԴ-ն տնտեսված միջոցներով ձեռք կբերի 40 օդորակիչ

Կառավարությունը վերաբաշխում կատարեց ՀՀ 2018 թվականի պետական բյուջեում, ինչը հնարավորություն կտա Սահմանադրական դատարանին ձեռք բերել 40 օդորակիչ:

Ըստ նախագծի հիմնավորման, Սահմանադրական դատարանի վարչական շենքում հովացման համակարգ չլինելու պատճառով հնարավոր չէ անձնակազմի և տեխնիկայի համար ապահովել նորմալ աշխատանքային պայմաններ և անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել օդորակիչներ:

ՀՀ ՍԴ վարչական շենքի տարածք ավտոմեքենաների մուտքը համակարգելու համար անհրաժեշտություն է առաջացել նաև ձեռք բերել մուտքի հսկողության համակարգ:

Նշված ձեռքբերումները կիրականացվեն 2018 թվականի ՀՀ սահմանադրական դատարանի պահպանում ծրագրի «Ներկայացուցչական ծախսեր» և «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածներով տնտեսված միջոցների հաշվին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031