Ծանոթանալով ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պարզաբանմանը ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հայտարարությունների վերաբերյալ, հաշվի առնելով, որ այդ պարզաբանումը նաև բովանդակում է տեղեկատվություն, որն անմիջականորեն առնըչվում է մեր վստահորդ Անահիտ Ֆարմանյանին և վերջինիս առաջադրված մեղադրանքին, ինչպես նաև պաշտպանների գործողություններին՝ ներկայացնում ենք մեր դիրքորոշումը քրեական գործի ընթացքի և ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության նկատմամբ:
Կյանքի 81-րդ տարում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի մշակույթի կոմիտեի առաջին փոխնախագահ Իոսիֆ Կոբզոնը:
«Ադրբեջանը դիմել է Ինտերպոլ՝ Դեն Բիլզերյանին հայտարարելով միջազգային հետախուզում Արցախ այցելելու համար»:
Օգոստոսի 30-ին, ժամը 12:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց-Մյասնիկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Օգոստոսի 30-ին, ժամը 10։56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Օրբելի փողոցի տներից մեկի հյուրասենյակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 30-ին, ժամը 12:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզաված քաղաքացին ոտնթաթերը մեխել է Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում գտնվող նստարաններից մեկին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թբիլիսի քաղաքում օգոստոսի 20-ին վթարի հետեւանքով տուժած եւ այնտեղ դեռեւս բուժում ստացող ՀՀ քաղաքացիների առողջական վիճակին ծանոթանալու եւ անհրաժեշտության դեպքում նրանց Հայաստան տեղափոխելու հարցերը լուծելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ եւ Վրաստանում ՀՀ դեսպանության առաջարկով օգոստոսի 29-ին Հայաստանից Թբիլիսի է ուղեւորվել շտապբուժօգնության վերակենդանացման բրիգադ:
Երևանի օրը նշելու և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները, որոնք նախատեսված էին սեպտեմբերի 29-ին և 30-ին, տեղի կունենան հոկտեմբերի 20-ին և 21-ին:
ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է կենսաթոշակների տրամադրման ոլորտում նախատեսվող բարեփոխումները:
Հայաստանի Հանրապետությունն Ալբանիայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանում է առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Այս մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում:
Օգոստոսի 30-ին, ժամը 11:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն օգոստոսի 30-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Գերմանական զարգացման բանկի (KfW) համայնքային ենթակառուցվածքային ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Մարիոն Քնիշին, «ՋՌՀԿ/Ախուրյան գետ» ծրագրի նորանշանակ ղեկավար Ռոբերտ Ռոտին և հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ օրեր առաջ գյուղատնտեսական շուկա իր այցելությանը: Նա նկատեց, որ այս սեզոնին ծիրան կա, ինչը զարմանալի է:
Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից ՀՀ կառավարությանն անհատույց տրամադրված շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները, դրանց օժանդակ սարքավորումները և պահեստամասերը նվիրաբերելու մասին:
Տեղեկատվություն էինք տարածել ս.թ. օգոստոսի 23-ին Բերձոր քաղաքի բնակիչ, 1994թ.ծնված Արմեն Հարությունի Սահակյանի անհայտ կորելու մասին:
Օգոստոսի 29-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների հետ, Երևանում հայտնաբերեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք Քեվին Օքսուզին, որը ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու նպատակով Հայաստանում հիմնադրել էր ՍՊԸ և սկսել գործունեություն:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին երեք զինված անձ հարձակվել էին վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի՝ Ձորաղբյուրում գտնվող տան վրա:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ համացանցային աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ տապալել է Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել տեսչական մարմնի ղեկավարի 04.07.2018թ. և 17.07.2018թ. հանձնարարագրերի հիման վրա «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքներով կազմված փաստաթղթերը՝ ընկերության կողմից ապօրինի, առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգվածի տեղահանման փաստերի վերաբերյալ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Օգոստոսի 29-ին` ժամը 22:55-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 29-ին` ժամը 20:45-ի0,ն «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Օգոստոսի 29-ին՝ ժամը 21:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող Կոմիտասի անվան զբոսայգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նյու Յորքի ոստիկանությունը օգոստոսի 28-ին Մանհեթենի կենտրոնում փակել է փողոցի մի մասն այն բանից հետո, երբ մեղուների պարսը հարձակվել է հոթ-դոգերով առեւտրական վրանի վրա:
Այնթապի հերոսամարտի ընթացքում՝ 1920-ին օգտագործված ատրճանակնեից մեկը Սիրիայից հասել է Հայաստան ու իր տեղը գտել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այն թանգարան-ինստիտուտին է նվիրաբերել ատրճանակի տիրոջ՝ Գրիգոր Բարսեղյանի թոռը՝ սիրիահայ հայրենադարձ Ջորջ Բարսեղյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը:
«Լույս» դաշինքը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավում հանրությանը նորանոր քաղաքական դեմքերի և քաղաքական անհատների է ներկայացնելու, ինչպես նաև ճանապարհ է բացելու նոր քաղաքական գործիչների համար:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով առերևույթ չարաշահումներ են բացահայտվել Երևանի թիվ 46 ավագ դպրոցում. մեղադրանք է առաջադրվել դպրոցի նախկին տնօրենին։
2018 թվականի հուլիսի 31-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 3121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 3121-րդ հոդվածի 2-րդ մասի, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ կետերի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 1-ին մասի, 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից սոցիալական աջակցության նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ: