Հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 30-ի ցերեկը, սեպտեմբերի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի օգոստոսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.40C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.40C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 23.70C