
Վալերի Օսիպյանը՝ Հյուսիսային պողոտայի միջադեպի մասին

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Հյուսիսային պողոտայում երաժիշտների նվագելն արգելելու կապակցությամբ ծառայողական քննության անհրաժեշտություն չի տեսնում։
Ըստ նրա՝ երաժշտությունը շատ գրավիչ է զբոսաշրջիկների ու անցորդների համար, բայց տեղի բնակիչների համար այն վերածվում է աղմուկի, և պետք է սահմանափակել մինչև ժամը 23։00-ն։
«Մենք ունենք բազմաթիվ ահազանգեր այդ բնակիչներից»,- ասաց Վ.Օսիպյանը՝ հավելելով, որ երեկ 2 ահազանգ է ստացվել, և ոստիկաններն արձագանքել են։
Վ.Օսիպյանը նշեց, որ այլազգի քաղաքացիները փողոցում ալկոհոլ են օգտագործել, ինչն արգելված է օրենքով, և նրանք բերման են ենթարկվել։
Մանրամասները՝ տեսանյութում