Հայտնի է Կապան-Քաջարան ավտոճանապարհին ողբերգական վթարից զոհվածների ինքնությունը

Օգոստոսի 30-ին, ժամը 11:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 7-րդ կմ-ին բախվել են «FAW» (վարորդը՝ Ռ. Ս., 1976թ.) և «ՎԱԶ-2106» մակնիշերի (վարորդը՝ Վ., Հ., 1963 թ.) ավտոմեքենաները. վերջինիս վարորդ  և ուղևորը՝ Մ. Ա.-ն, (1982 թ.) տեղում մահացել են:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «FAW» ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել մահացածների դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031