«Ինձ ճանաչող որևէ մեկը չի կարող որևէ օրինակ բերել ու ասել, որ ես որևէ մեկին կարող եմ նվաստացնել». Արայիկ Հարությունյան

«Ամբողջ տեսանյութը նայելու դեպքում պարզ կդառնա, որ դա եղել է անկաշկանդ գործընկերային զրույց: Ձեր այս եզրակացությունը նրա պատճառով է, որ սովոր եք՝ նախարարը տնօրեններին վերևից է նայել ու շեֆություն է արել: Դա եղել է շատ ուղիղ երկխոսություն տնօրենների հետ, այս նույն տրամաբանությամբ, եթե ֆիզմաթ դպրոցից ինչ-որ մեկը հարց տար ու ես ասեի՝ այսինչ բանաձևը հիշո՞ւմ եք, նույնն էր լինելու: Այստեղ որևէ նվաստացման երևույթ չկա: Ինձ ճանաչող որևէ մեկը չի կարող որևէ օրինակ բերել ու ասել, որ ես որևէ մեկին կարող եմ նվաստացնել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով տնօրենի հարցին ի պատասխան իր արձագանքը։

Ըստ նրա՝ տնօրենների հանդեպ իր վերաբերմունքի և մոտ 2 ժամ տևած հանդիպման մասին պետք չէ եզրակացություն անել մի քանի րոպեանոց տեսանյութով:

«Այստեղ գործընկերային, այլ ոչ թե շեֆական հարաբերություններ են»,- նկատեց Ա.Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031