«Կոնտակտ Պլյուս» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Գյումրի քաղաքում իրականացնում է «Մոնիտորինգ Գյումրի քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական և տեխնիկական հագեցվածության» ծրագիրը՝ Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ֆինանսավորմամբ։
«Այսօր ավելի, քան երբեք, Հայաստանում ակտիվանում են այն ուժերը, որոնց թվում է, թե ամեն ինչ կարող են անել։ Վերջերս համացանցում հայտնվել են ազգությամբ հայ տղա-տղաների և աղջիկ-աղջիկների համբույրներ և այլ այլասերված լուսանկարներ, տեսահոլովակներ։ Այդ ամենն իրականացվում է սորոսյան կեղտոտ հիմնադրամի, Մարո Մաթոսյանի և «Փինք Արմենիա» կազմակերպության միջոցով»,:
«Հրապարակ» թերթը գրում է, որ Ակնալճի տարածքում գտնվող կուղբաբուծական տնտեսությունը, որ Մանվել Գրիգորյանը որոշել է «նվիրաբերել» Հայաստանի Հանրապետությանը, ակնալիճցիների ասելով՝ գեներալը ձեռք է բերել կոպեկներով՝ 1995 թվականին:
Եվս մեկ անգամ փաստարկված ներկայացնում ենք թե ինչ է կատարվել Բժշկական համալսարանում, քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսում անդրադարձել է ԵՊԲՀ-ում արձանագրված միջադեպին.
Ժամը 23։00-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել։
Հոկտեմբերի 29-ին, ժամը 21.00-ին, Երևանի Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ Գյումրիում սեռական բռնության զոհ է դարձել 20-ամյա մի աղջիկ, ՌԴ քաղաքացի։
Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Արաբկիր վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արամ Դանիելյանին: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի մասով ներկայացնելով իր դիտարկումները՝ Երևանի քաղաքապետը կարևորել է նաև բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելումն ու ոլորտի կանոնակարգումը:
Հայ ոստիկանները վրացի հետախուզվողի են հայտնաբերել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ ոստիկանությունը նախատեսում է վարորդական իրավունքի վկայականի համար կիրառել բալային զսպող համակարգ:
«Իրատես» թերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին կառավարությունը մերժեց Ամենայն հայոց կաթողիկոսին պետական անվտանգություն տրամադրելու` ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանի օրինագիծը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ժողովրդագրական վիճակը շարունակում է մնալ գերխնդիր:
Տորոնտոյի բնակչուհի Հայոց ցեղասպանությունը վերապրած Սիրվարդ Քուրտյանը կյանքից հեռացել է 106 տարեկան հասակում:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 19.20-ին, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Տավուշ ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-21015»-ի 49-ամյա վարորդ Վարդան Ճաղարյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ըստ մեզ հասած լուրերի, Հայաստանի ոստիկանությունն ու կրթության և գիտության նախարարությունը որոշակի անհանգստություններ ունեն՝ կապված միջին և ավագ դպրոցների ու քոլեջների աշակերտների դաստիարակության, պահվածքի, ինչպես նաև այդ հասակի երեխաների շրջանում ինքնասպանությունների ու դրանց փորձերի քանակի առումով:
Առողջապահության նախարարությունից ստացանք ցուցում դադարեցնելու լիցենզավորված գործունեությունը։
Հոկտեմբերի 29-ին` ժամը 19:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն գինիների գործարան»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հոկտեմբերի 29-ին` ժամը 19:36-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 29-ին` ժամը 21:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 29-ին` ժամը 15:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղում օձ են բռնել և տեղափոխել տարայի մեջ. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է օգնություն:
Հոկտեմբերի 30-ին` ժամը 05:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 11.00-20:00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ բացառությամբ Կամոյի, Օրջոնոկիձեի և Վասիլև փողոցների ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 30-ին ժամը 07։00-19։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Նաիրյան, Էներգետիկների, Խաղաղության, Սարգիս Սևանեցի, Գրիբոյեդով, Բաբաջանյան, Սայաթ-Նովա, Գործարանային, Կոմիտասի, Շինարարների փողոցների, Նալբանդյան 57, 63, 65 համարների ջրամատակարարումը:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 29-ին ժամը 24.00-ից մինչև հոկտեմբերի 30-ը ժամը 12.00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետեւյալ բնակավայրերի ջրամատակարարումը.
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային վերանորոգման և ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ն դադարեցվելու է …
Կուտակային կենսաթոշակային համակարգը, մի շարք երաշխիքային մեխանիզմների միջոցով, պաշտպանում է մասնակիցների կենսաթոշակային խնայողությունները: Ուղղակի երաշխիքը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն է, որով երաշխավորված է մասնակիցների կատարած հատկացումների վերադարձելիությունը` ճշգրտված տարեկան գնաճով:
Երևանի ավագանին հոկտեմբերի 29-ին գումարված արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետ Հայկ Մարությանը, օրակարգի առաջին հարցով 51 կողմ, 3 դեմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ հավանություն է տվել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի հունիսի 16-ի N 16-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծին: