Գազ չի լինելու
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային վերանորոգման և ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ն դադարեցվելու է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Նար Դոսի, Երևանյան, Նոյեմբերյան, Րաֆֆու, Միքայելյան, Խանջյան, Չարենցի, Շահումյան, Կոստանյան, Շինարարների, Մյասնիկյան, Սպանդարյան թաղամասերի, ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Քաղսի գյուղական համայնքի Ներքին թաղամասի, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն` Վերին Պտղնու, Ներքին Պտղնու, Գետարգել գյուղական համայնքների և Բալահովիտի Զինմաս թաղամասի, իսկ ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի 2-ից մինչև 30, Հալաբյան 3-ից մինչև 39, Շինարարների 3-ից մինչև 32, Աբելյան 7-ից մինչև 13, Էստոնական 3-ից մինչև 14, Արզումանյան 3-ից մինչև 7 բազմաբնակարան շենքերի և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: