«3 միլիոնանոց Հայաստանում այդ ամենը կործանարար կլինի. հայ տղաները, նամուսի մեռած մարդիկ կջարդեն-կփշրեն, արյունահեղություն կլինի». Հայկազ Մակարյան
«Այսօր ավելի, քան երբեք, Հայաստանում ակտիվանում են այն ուժերը, որոնց թվում է, թե ամեն ինչ կարող են անել։ Վերջերս համացանցում հայտնվել են ազգությամբ հայ տղա-տղաների և աղջիկ-աղջիկների համբույրներ և այլ այլասերված լուսանկարներ, տեսահոլովակներ։ Այդ ամենն իրականացվում է սորոսյան կեղտոտ հիմնադրամի, Մարո Մաթոսյանի և «Փինք Արմենիա» կազմակերպության միջոցով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց փաստաբան Հայկազ Մակարյանը։
Նրա կարծիքով՝ դա վկայում է այն մասին, որ նման տեսանյութեր տարածողները պատկերացում չունեն ՀՀ Սահմանադրության «Խոսքի, մտքի, խղճի ազատության վերաբերյալ» դրույթի մասին. «Իրենց արած այդ գործողությունները հասարակության մեծամասնությունը, որը սթափ է դատում, չի ընդունում այս բարքերը, կարող ենք ըմբոստանալ, և օրենքի երրորդ կետը թույլ է տալիս, որ բացարկ հայտարարենք իրենց։ Նույնը վերաբերում է նաև կրոնին, օրինակ՝ Եհովայի վկաներին։ ԼԳԲՏ-ների քարոզին, այդ ամենի պրոպագանդմանը պետք է պաշտոնապես բացարկ հայտարարվի»։
Փաստաբանը պաշտոնապես հայտարարեց՝ եթե այս ամենը շարունակվի, կանգնելու ենք ապագա սերնդի ծաղկման դեգրադացիայի առջև. «Սահմանադրության 16-րդ հոդվածն ասում է, որ ընտանիքը ՀՀ կորիզն է, ընտանիքի կազմաքանդման ցանկացած մեխանիզմ պետք է ստանա ադեկվատ պատասխան։ Իրենք ասում են, որ ուզում են ընտանիք կազմել, բայց ՀՀ-ում ընտանիք կարող են կազմել միայն տղամարդն ու կինը»։
Նա նշեց, որ կա ազգային անվտանգության խնդիր. «3 միլիոնանոց Հայաստանում այդ ամենը կործանարար կլինի։ Եթե, Աստված մի արասցե, իրենք սկսեն երեխաների մեջ քարոզեն, համապատասխան բիրտ ուժ եմ կիրառելու ես։ Հայաստանում դա կարող է ճակատագրական սուր հետևանքներ ունենալ, որովհետև այստեղի տղաները, նամուսի մեռած մարդիկ, ոչ միայն կջարդեն-կփշրեն, այլև մեծ արյունահեղություն կլինի։ Արյունահեղությունը կանխելու նպատակով Ռուսաստանը պրոպագանդան քրեականացնող հոդված է ընդունել, մենք էլ պետք է դա ընդունենք։ Այդ մարդիկ թող գնան իրենց համար փակ հավաքներ անեն, կամ թող գնան իրենց եղբայրասեր Ադրբեջան, ինչ ուզում են՝ անեն»։