Բաժիններ՝

Խոշոր ու շղթայական ավտովթար Թբիլիսյան խճուղում

Հոկտեմբերի 29-ին` ժամը 19:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն գինիների գործարան»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» մակնիշի (վարորդը՝ Ա. Ե., ծնված 1949 թ.), «Mercedes S500» մակնիշի (վարորդը՝ Ա. Ն.), «Opel Astra G» մակնիշի (վարորդը` Ա. Շ., ծնված 1982 թ.), «Mercedes E230» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1971 թ.), «ԶԻԼ» մակնիշի (վարորդը՝ Ա. Բ., ծնված 1988 թ.), «Honda Passport» մակնիշի (վարորդը՝ Վ. Փ., ծնված 1967 թ.) և «Mercedes C280» մակնիշի (վարորդը՝ Գ. Պ., ծնված 1950 թ.) ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Գ. Պ.-ն ստացել է մարմնական վնասվածքներ, ում, մինչև շտապօգնության աշխատակիցների ժամանելը, փրկարարները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Փրկարարները փակել են «Mercedes C280» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս