Բաժիններ՝

Երևանի ավագանին հավանություն է տվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ ու տեղակալներ նշանակելու մասին որոշման նախագծերին

Երևանի ավագանին հոկտեմբերի 29-ին գումարված արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետ Հայկ Մարությանը, օրակարգի առաջին հարցով 51 կողմ, 3 դեմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ հավանություն է տվել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի հունիսի 16-ի N 16-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծին:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրակարգում ընդգրկված 2-րդ հարցով Երևանի ավագանին, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 52 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում է հաստատել Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:

Նույն օրենքի 3-րդ մասի համաձայն` Երևանի ավագանին 51 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ ձայներով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում է հաստատել Հայկ Սարգսյանի թեկնածությունը:

Օրակարգի 4-րդ հարցով Երևանի ավագանին 49 կողմ, 1 դեմ, 4 ձեռնպահ ձայներով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում է հաստատել Սերգեյ Հարությունյանի թեկնածությունը:

Արտահերթ նիստի հաջորդ հարցի քվեարկության արդյունքում Երևանի ավագանին 48 կողմ, 3 դեմ, 3 ձեռնպահ ձայներով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում է հաստատել Տիգրան Վիրաբյանի թեկնածությունը:

Օրակարգում ընդգրկված 6-րդ հարցը հանվել է՝ քննարկման և լրացուցիչ ուսումնասիրման համար համապատասխան տեղեկատվության բացակայության և ժամկետների պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս