
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում Երևանում տեղի ունեցած վթարից

Հոկտեմբերի 29-ին` ժամը 21:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է):
Պարզվել է, որ «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ս.) բախվել է «Ford Focus» մակնիշի ավտոմեքենային (վարորդը՝ Կ. Հ.): ՃՏՊ-ի հետևանքով «Ford Focus» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը:
Փրկարարները Կ. Հ.-ին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: