
Պատահար Գորիս-Կապան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հոկտեմբերի 30-ին` ժամը 05:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 15-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi IO» մակնիշի (վարորդը՝ Գ. Հ., ծնված 1987 թ.) և «Mercedes C180» մակնիշի (վարորդը՝ Ա. Ղ., ծնված 1991 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi IO» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ժայռին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mitsubishi IO» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Հ.-ն հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Mitsubishi IO» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: