Կաթողիկոսը հաստա՞տ պաշտպանված է. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին կառավարությունը մերժեց Ամենայն հայոց կաթողիկոսին պետական անվտանգություն տրամադրելու` ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանի օրինագիծը: Որպես մերժման հիմնավորում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Վեհափառը ավելորդ պաշտպանության կարիք չունի, քանի որ պետությունն ամեն կերպ երաշխավորում է նրա անվտանգությունը:

Հետաքրքիր է` պաշտպանություն ասելով` Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է հասկանում, և ընդհանրապես, արդյո՞ք նա չի մոռացել, որ բոլորովին վերջերս «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն իսկական պատուհաս էին դարձել ոչ միայն կաթողիկոսի, այլև ամբողջ Հայ առաքելական եկեղեցու համար: Ինչպե՞ս կարելի է հայտարարել, որ կաթողիկոսն «ամեն կերպ պաշտպանված է պետության կողմից», երբ սորոսյան կերակրատաշտից բացահայտ սնվողները բառացիորեն հետևում ու ահաբեկում էին կաթողիկոսին:

Ա՞յդ է վարչապետի` պաշտպանված լինելու ընկալումը: Պաշտպանվա՞ծ էր արդյոք կաթողիկոսը, երբ հուշարձան փնտրող վանդալի հայացքով ամբոխը բառի ամենաուղիղ իմաստով ոստիկանների աչքի առաջ օկուպացրել էր Վեհարանի տարածքը, և կարելի է ասել, գերեվարել տեղի հոգևորականներին: Պաշտպանվա՞ծ էր արդյոք կաթողիկոսը, երբ Հաղարծինում, որը, ի դեպ, տուրիզմի կենտրոն է, ցուցարար կոչեցյալները բացահայտ սադրանքներ էին հրահրում: Պաշտպանվա՞ծ էր կաթողիկոսը, երբ քարերով փակում էին նրան տեղափոխող մեքենայի ճանապարհն ու անպատվում: Ս

ա՞ է պաշտպանությունը, այսպիսի՞ն է վարչապետի` պաշտպանված լինելու ընկալումը: Հետաքրքիր է` վերջինս կամ վերջինիս տեսակետը կիսողները դեմ չե՞ն լինի, եթե իրենք էլ նման կերպ պաշտպանվեն, մանավանդ մի քանի ամիս հետո, երբ «ձյունը կհալվի ու կերևան կեղտակույտերը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս