Բերման ենթարկվածը մարմնում ափիոն էր թաքցրել։
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Գրքի երևանյան երկրորդ փառատոնի օրերին հայաստանյան հրատարակչությունների մասնակցությամբ տեղի կունենան գրքերի ցուցահանդես-տոնավաճառ, առաջին փառատոնի գրական մրցույթում հաղթած, հավաստագիր ստացած և այլ գրքերի շնորհանդեսներ, ժամանակակից գրականության ընթերցումներ և համերգներ:
ՄԱԿ-ի` թմրանյութերի տարածման եւ հանցավորության դեմ պայքարի (UNODC) վարչությունը հրապարակել է հաշվետվություն, ըստ որի աշխարհում ամեն օր 137 կանայք են սպանվում իրենց մերձավորների ու ազգականների ձեռքով:
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում:
2024 թվականի վերջին աշխարհի բնակչության ավելի քան 40 տոկոսը կապրի շարժական կապի հինգերորդ սերնդի՝ 5G-ի ցանցերի գործողության գոտում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 02:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ Անկախության փողոցում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման՝ 15-26 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
Հույսը մեզ ապրելու, գործելու, ծառայելու ուժ է տալիս: Քրիստոնեության կարևոր խնդիրներից մեկը աշխարհին հույս բերելն է և, բնականաբար, որպեսզի կարողանանք հույս տալ, պետք է ինքներս այն ունենանք:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 18:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հնդիկ երիտասարդները ոստիկանություն բերման են ենթարկվել կողոպուտի կասկածանքով։
Հյուսիսային պողոտայում Սուրբ ծննդյան տոնավաճառն այս տարի իր դռները կբացի դեկտեմբերի 6-ին: Սուրբ ծննդյան տոնավաճառը կազմակերպվում է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում:
Ռուսաստանը մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակման նոր դեպքերի թվով 2017 թվականի արդյունքներով առաջին տեղն է զբաղեցրել Եվրոպայի երկրների շարքում:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ապօրինի զենք կրելու և ուրիշի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի, Մարալիկի, Սպիտակի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Նոյեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր՝ հանդիպելու դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին, նախընտրական շտաբների ղեկավարներին, ինչպես և Գեղարքունիքը սպասարկող ոստիկանության ծառայողներին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետը։
Քանաքեռում կատարված ծեծկռտուքն ու դանակահարությունները բացահայտվեցին դեպքից ժամեր անց։
Դեկտեմբերի 1- ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնայանը հանդիպում է ունեցել ՌԴ մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին։
«Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ կապված քրեական գործ էր հարուցվել, այս փուլում արդեն տեղի է ունեցել հետևյալ գործընթացը. ուրեմն` Հատուկ քննչական ծառայությունը պարզել է, որ Մանվել Գրիգորյանի կողմից մրցութային կարգով սեփականաշնորհված ավելի քան 40 օբյեկտներ Արմավիրի և Տավուշի մարզում սեփականաշնրոհվել և օտարվել են կեղծ մրցույթների արդյունքում: Այսինքն՝ իրականում ոչ մի մրցույթ էլ տեղի չի ունեցել»։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ուժային եռամարտի Եվրոպայի բաց առաջնության սեղմում վարժության պարալիմպիկ ձևում հաղթող ճանաչված Գևորգ Աֆրիկյանին և նրա մարզիչ, Գավառի մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ասոյանին:
Այսօր Քաջարանում նախընտրական հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին «տոկը տվեց»։ Նա բեմահարթակի վրա կանգնած, միկրոֆոնը բռնած խոսում էր ընտրությունների ժամանակ քաղաքացու ինքնուրույն որոշման կարևորության մասին, և հանկարծ միկրոֆոնը ձեռքից ձեռք գցեց ու ասաց. «Էս անընդհատ տոկը տալիս ա, որ սենց բաներ անեմ (ցույց տվեց՝ անկանոն շարժումներ), չզարմանաք»։
Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը, 5-6-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:
Դեկտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց մի քաղաքացու, որի հետ նախկինում ևս հանդիպում էր ունեցել՝ քաղաքացիների ընդունելության շրջանակում։
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով` Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար առայժմ փակ է:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է նշանակվել Դավիթ Սերոբյանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սնանկության դատարանի նախագահ է նշանակվել Գարիկ Ավագյանը:
Նոյեմբերի 30-ին, ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում, ոստիկանություն է ներկայացել Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին կասկածելի վնասվածքներով փախուստի դիմած 33-ամյա Արտյոմ Անտոնյանը։
Դեկտեմբերի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռում պահվող համաքրիստոնեական սրբությունը:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: