Բաժիններ՝

Որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի, Մարալիկի, Սպիտակի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Սպիտակի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և Մարալիկի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31