Վարորդը իջել է ավտոմեքենայից ու փախել՝ նետելով ատրճանակը
Նոյեմբերի 30-ին, ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում, ոստիկանություն է ներկայացել Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին կասկածելի վնասվածքներով փախուստի դիմած 33-ամյա Արտյոմ Անտոնյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 56-րդ կիլոմետրին՝ Երանոս գյուղի հատվածում, նկատել են մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին և կողային ապակիներից մի քանիսը կոտրված էին, իսկ հետևի ձախ լուսարձակի մեջ մխրճված էր մետաղե մահակ։ Ձորագյուղ-Ծակքար համայնքների հատվածում ոստիկանները կանգնեցրել են կասկածելի վնասվածքներով մեքենան։
Վարորդը իջել է ու փախել՝ նետելով ատրճանակը։ Ուղևորին ոստիկանները բռնել են ու բերման ենթարկել բաժին։ Պարզվել է, որ առգրավված ատրճանակը ՝ փամփշտակալում երեք չկրակված փամփուշտով։ Տեղում իրականացվել էին օպերատիվ-հետախուզականմիջոցառումներ և անհետաձգելի քննչական գործողություններ։
Ոստիկանության փորձաքրեագետների կողմից մանրակրկիտ ուսումնասիրվել էր տարածքը։ Փորձաքննությունների համար վերցվել և մշակվել էին անհրաժեշտ իրերը։ Պարզվել էր փախուստի դիմած անձի ինքնությունը, որին հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ իրականացված բացատրական աշխատանքն արդյունք տվեց․ նա ներկայացավ ոստիկանություն։
Տեղեկացնենք, որ նոյեմբերի 28-ին հրազենային վնասվածքներով Գեղարքունիքի մարզից Երևանի տարբեր բժշկական կենտրոններ էին տեղափոխվել Նորատուսում ապրող երկու եղբայր։
Ձեռնարկվում են ծավալուն հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ երկու դեպքերի միջև հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: