Նախօրեին բժշկական կենտրոնի մոտ ինքնահրկիզվել սպառնացող քաղաքացին, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, ունեցել է առողջական խնդիրներ։
Հունվարի 24-ին, ժամը 18:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող երկաթգծի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Մաստարա-Ախուրյան ճանապարհահատվածում ձյուն է տեղում:
Կոտայքի մարզում, այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։20-ի սահմաններում 35-ամյա Արթուր Ղ.-ն իր վարած Nissan X-Trail մակնիշի 51 XR 100 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երեւան ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Երեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել գազախողովակին եւ առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել քարերի վրա։
«Փաստ» թերթը գրում է. «Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետ Սպարտակ Սեփյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նարեկ Սարգսյանին Հայաստանին հանձնելու գործընթացը կարող է հետաքրքիր զարգացումներ ունենալ: Սարգսյանը, որ հայտնաբերվելիս իրավապահներին ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր` Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով, փորձում է ներկայանալ որպես փախստական ամեն կերպ ձգձգելու եւ խոչընդոտելու իր արտահանձնումը:
Մի երեկո տեղի էր ունեցել սարսափելի վթար. բախվել էին մի քանի ավտոմեքենա, դեպքի վայրում սարսափելի իրարանցում էր:
Աշխարհում յուրաքանչյուր երրորդ դպրոցականը հոգեբանական եւ ֆիզիկական բռնության է ենթարկվում ամսական թեկուզեւ մեկ անգամ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 25-ին ժամը 09։00-22։00 կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցի, Սպանդարյան 4-րդ նրբանցքի, Աճանան և Սյունիք գյուղերի ջրամատակարարումը։
ՀՀ բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ ժամը 18:40-ի սահմաններում, երկաթգծի էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած կայծից հրդեհ է բռնկվել Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Կառավարության պահուստային ֆոնդից 16,016 hազար դրամ կհատկացվի Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Թալին կմ51+000–կմ71+500 հատվածի ընթացիկ ձմեռային պահպանման համար: Այսպիսի որոշման նախագիծ է տեղադրված Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am):
2019 թ. հունվարի 24-ին Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը տեղի է ունեցել պատահար. խնամվող 11-ամյա Ա. Ն.-ն դաստիարակի ուղեկցությամբ գնացել է զուգարան:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է համայնքային ենթակայության մանկապարտեզների տնօրենների հետ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 2 կգ 400 գրամ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք։
ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը հունվարի 24-ին աշխատանքային այց է կատարել կենտրոնական զինվորական հավաքակայան։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ կողմից հոսանքազրկման պատճառով ս.թ. հունվարի 25-ին ժամը 11:00-19:00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի ջրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի 2019 թվականի առաջին նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը:
Ապահովագրական ընկերությունների դեմ նախորդ տարի քննության ընդունված գրավոր պահանջների թիվը եղել է 2115: Բողոքները հիմնականում վերաբերել են վնասը չհատուցելու դեպքերին:
Ավտոբուսների արտադրության ոլորտում հայտնի ընկերությունները շարունակում են իրենց առաջարկները ներկայացնել Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին մասնակցելու վերաբերյալ:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հրազդանի ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ «Էկոս» ընկերությունը հայտարարում է «Հրազդան» ՀԷԿ-ի հովացման աշտարակի լավագույն դիզայնի մրցույթ:
2018թ. հուլիսի 18-ի փորձագիտական հանձնաժողովը կողմ էր քվեարկել, որպեսզի 7 կառույց, որոնց թվում էր նաև «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը՝ ստանան պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ։
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունում է սոցիալական ցանցերի դրական դերը, սակայն նախազգուշացնում է, որ դրանք կարող են պարունակել նաեւ որոշակի վտանգներ, ուստի պատասխանատվություն են պահանջում օգտատիրոջ կողմից:
«Երևի ԱԱԾ-ում լավ տեղյակ չեն խնդրի մանրամասներին: Սահմանից մեքենաները կարող են դուրս գալ մեկ ճանապարհով ՝ «ներմուծում ներքին վերամշակման համար» մաքսային ընթացակարգով։ Մենք դեմ ենք այդ ընթացակարգին, մենք դեմ ենք մեքենաների ղեկը վերասարքավորելուն»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ 25 մեղադրյալների մասով նախաքննությունը:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 24-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել էր իր գրասենյակի համար նախատեսված ծառայողական ավտոմեքենաներից ևս մեկից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: