Բաժիններ՝

Իզմիրլյանի անվան մանկատան պատուհանից երեխա է ընկել. այս պահին նրա կողքին է Զարուհի Բաթոյանը

2019 թ. հունվարի 24-ին Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը տեղի է ունեցել պատահար. խնամվող 11-ամյա Ա. Ն.-ն դաստիարակի ուղեկցությամբ գնացել է զուգարան:

Ուղեկցող դաստիարակը սպասել է, որ երեխան դուրս գա, բայց երեխան բացել է պատուհանը և ճաղավանդակների արանքից ընկել է ներքև: Այս մասին ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանման մեջ:

«Տեղեկացնում ենք, որ երեխան ունի բավարար ինքնասպասարկման հմտություններ: Երեխան անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և անցել համապատասխան հետազոտություններ: Վնասվել են տղայի ոտքերը, իրականացվել է անհրաժեշտ օգնություն:

Այս պահին երեխան մանկատանն է: Մանկատանն են նաև նախարար Զարուհի Բաթոյանը, նախարարի խորհրդական Արայիկ Արշակյանը: Հարցը իրավապահների ուշադրության կենտրոնում է»,-հավելել են պարզաբանման մեջ:

Իր հերթին նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ հայտնելով.

«Մանկատանը ծանոթացա դեպքի մանրամասներին, հանդիպեցի տղայի հետ: Չնայած վնասվածքներին առաջին բանը, որ տղան ուզեց, իր գնդակն էր: Երեխաների ֆիզիկական անվտանգությունն իմ ուշադրության կենտրոնում է: Նման դեպքերը բացառելու համար առաջիկայում հանձնարարականներ կստանան բոլոր հաստատությունների ղեկավարները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս