Բնակարանը և ավտոտնակը չկան, իսկ դրամական միջոցներն ավելացել են. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետ Սպարտակ Սեփյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ներկայացրել է տվյալներ՝ տարեկան կտրվածքով ունեցած եկամտի ու դրամական միջոցների վերաբերյալ:

2018թ. սկզբում նրա դրամական միջոցները կազմել են 4 500 000 դրամ եւ 5500 դոլար: 2018թ. վերջում 4 500 000 դրամ միջոցը դարձել է 6 300 000 դրամ: 5500  դոլարը հարկային տարվա վերջում նույնն է մնացել:

Նախորդ տարվա ընթացքում հայտարարատու անձի եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 5 511 447 դրամ:

Նշենք, որ Սպարտակ Սեփյանը պաշտոնը ստանձնել է 2018թ. հուլիսին: Ըստ պաշտոնը ստանձնելու հայտարարագրի՝ նա այդ ժամանակ ունեցել է նաեւ բնակարան եւ ավտոտնակ: Իսկ արդեն տարեկան հայտարարագրում անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Սպարտակ Սեփյանը շարժական գույք եւս չի հայտարարագրել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս