Բաժիններ՝

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանն այցելել է կենտրոնական զինվորական հավաքակայան

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը հունվարի 24-ին աշխատանքային այց է կատարել կենտրոնական զինվորական հավաքակայան։

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, այցի շրջանակներում ծանոթանալով զորակոչի գործընթացի՝ հավաքակայանում իրականացվող փուլին՝ Վահե Հարությունյանն անձամբ հետևել է բժշկական և մանդատային հանձնաժողովների աշխատանքներին, վիճակահանության գործընթացին, առանձնազրույցներ ունեցել զինակոչիկների և նրանց ուղեկցող հարազատների հետ։

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով իրականացվող աշխատանքները՝ զինվորական դատախազը նշված գործընթացներն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց տվել է կոնկրետ հանձնարարականներ, քննարկման առարկա դարձրել զորակոչային հանձնաժողովի աշխատանքների առավել խնդրահարույց գործառույթների իրականացման օրենսդրական կարգավորումների հստակ կիրառման հանգամանքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031