
Քաղաքացին սպառնացել էր ինքնահրկիզվել՝ պահանջելով անվճար բուժօգնություն

Նախօրեին բժշկական կենտրոնի մոտ ինքնահրկիզվել սպառնացող քաղաքացին, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, ունեցել է առողջական խնդիրներ։
Հունվարի 24-ին, ժամը 11:37-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ մոտ 62 տարեկան քաղաքացին Երևան քաղաքի Ֆուչիկի 32 հասցեում գտնվող ԲԿ-ի բակում կանգնած սպառնում է ինքնահրկիզվել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քաղաքացին ունեցել է «մաշկաբորբ» եւ դիմել Մաշկաբանության և սեռավարակների գիտական բժշկական կենտրոն բուժօգնութան՝ ակնկալելով անվճար բուժում։ Տեղեկանալով, որ այդ բուժումն ճարովի է կենտրոնի 1-ին հարկում իր վրա լցրել է դիզվառելիք՝ այդ կերպ փորձելով ինքնասպանություն գործել:
Կատարվածի մասին կենտրոնի անձնակազմն անմիջապես ահազանգել է եւ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը ցուցաբերել է անհրաժեշտ հոգեբանական աջակցություն:
Փրկարարների կողմից կանխվել է քաղաքացու ինքնահրկիզման փորձը:
Նախապատրաստվում են նյութեր: