ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
ՀՀ Ոստիկանության վարչական շենքում տեղի է ունենալու Ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարելու է ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հունվարի 26-ին, ժամը 15:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածից 8-րդ զանգված տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» հիմնարկի բուժկետում, առավոտյան ժամը 06:35-ին մահացել է, 44 օր հացադուլ հայտարարած, Մհեր Երամիշի Եղիազարյանը։
Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 25-ին՝ ժամը 16.50-ին, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից բերման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1953 թ. ծնված, Ժիրայր Լ․-ն:
Օդի ջերմաստիճանը 27-28-ն աստիճանաբար գիշերը կբարձրանա 6-7, ցերեկը՝ 3-4 աստիճանով:
Հնդկական Air India ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Նյու Դելի-Չիկագո չվերթի ժամանակ արտակարգ վայրէջք է կատարել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:
Հունվարի 25-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Արարատի բաժնում «Վեդի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորմամբ բուժօգնության են տեղափոխվել Ոսկետափ գյուղի տներից մեկի բնակիչներ՝ 50-ամյա Մարինե Պ․-ն, 49-ամյա Արսեն Պ․-ն, 31-ամյա Գայանե Պ․-ն և 4-ամյա Վլադիմիր Ս․-ն։
Հունվարի 26-ին, ժամը 12:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցի թիվ 16 շենքի 3-րդ հարկի բաց պատշգամբի հատակի բետոնե կառուցատարրերը պոկվում և ընկնում են 1-ին հարկում գտնվող գրասենյակի մուտքի մոտ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ արդեն սովորական դարձած այցելությամբ Գյումրիում էր՝ բացառապես հոգևոր ու մշակութային ոչ պաշտոնական օրակարգով:
«Մեզ ասում են՝ 4 եվրոյով պետք է մաքսազերծեք ապրանքը, բայց, թե ինչի՞ համար, մենք էլ չգիտենք,-168.am-ի հետ զրույցում ասացին առևտրականները՝ հավելելով,- Այստեղ մաքսայինի պետն էր, թե տեղակալն էր, ասաց՝ ձեր խոսքն ինձ համար արժեք չունի:
Փաստի կապակցությամբ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նալբանդյան 28 հասցեում, որտեղ նախկինում տեղակայված էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմը, հունվարի 26-ի առավոտյան հրդեհ է բռնկվել։
Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող երկաթգծի մոտակայքում այրվող խոտածածկ տարածքի հրդեհը մարվել է, սահմանվել է հերթապահություն
Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը գրառում է կատարել հայկական արմատներով ֆրանսիացի անվանի կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ:
Հարգելի՛ հայրենակիցներ, սիրով տեղեկացնում եմ, որ ընտրվել եմ Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի և Սպորտի Պետական Ինստիտուտի Հոգաբարձուների Խորհուրդի Նախագահ։ Ընտրվել եմ միաձայն, ինչն,իհարկե,անչափ հաճելի է,բայց և միևնույն ժամանակ՝ էլ ավելի պարտավորեցնող։
Կյանքի 87-րդ տարում մահացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանը:
Հարգելի քաղաքացինե՛ր, 2019 թվականի հունվարի 26-ին, ժամը 5.20-ից, էլեկտրասնուցման խափանման հետևանքով տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման էլեկտրոնային ռեգիստրում առաջացել են տեխնիկակական խնդիրներ, ինչի պատճառով այս պահին տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարող սպասարկել քաղաքացիներին:
Պետբյուջեից պետական գերատեսչությունների հատկապես բարձրաստիճան ղեկավարությանն աստղաբաշխական թվերով պարգևատրումների թեման իրավացիորեն հասարակության լայն շերտերի դժգոհությունն է առաջացրել։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի տասնյակ աշխատակիցների պարգևատրելու համար քաղաքային բյուջեից 2018 թվականին 474 մլն դրամ կամ 974 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել:
Նախօրեին պետական մի քանի առանցքային գերատեսչությունների ղեկավարներ զուգահեռաբար հայտարարեցին ծառայողական մեքենաների քանակը նվազեցնելու մասին:
Դուք կարծես թե Շիրակ Թորոսյանի հարեւանն եք. ճի՞շտ է, որ հեղափոխության օրերին Դուք եւ Ձեր տիկինը՝ Գայանեն, որն այսօր «Իմ քայլի» Երեւանի ավագանու անդամ է, օճառ եք դրել Ձեր հարեւան Շիրակ Թորոսյանի դռան առաջ, ո՞նց եք հիմա զգում միմյանց «կողքին»` նույն ֆրակցիայում՝ հարցրինք «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Համազասպ Դանիելյանին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:
Այս գումարման խորհրդարանի պատգամավորները եւս նախկին գործընկերների նման ակտիվորեն լծվել են իրենց աշխատասենյակները վերանորոգելու գործին:
Հունվարի 25-ին, ժամը 22:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի սկզբնամասում գտնվող խաչքարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 26-ին, ժամը 08:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի 2-րդ և 3-րդ հարկերից ծուխ է նկատվում:
Ոչ բոլորն են կանչված Քրիստոսի Եկեղեցու սպասավորությանը, սակայն բոլորն են կանչված սպասավորելու Սուրբ Հոգու տաճարում, որը մեր մարմիններն են, ուստի պարտավոր են այն մաքուր պահել և լցնել աղոթքներով ու օրհնություններով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները և ոստիկանության կինոլոգիական խումբը ռումբ չեն հայտնաբերել Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում։
Եվրախորհրդարանը (ԵԽ) եւ Եվրամիության խորհուրդը նախնական կարգով հավանություն են տվել Եվրահանձնաժողովի առաջարկությանը, որով նախատեսվում է ԵՄ-ի անդամ երկրներում հայրերի համար առնվազն տասն աշխատանքային օր ժամկետով միանգամյա պարտադիր արձակուրդ սահմանել նորածիններին խնամելու համար:
Այսօր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին ներկայացրեց «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» անունը կրող ծրագիրը՝ շեշտելով, որ Հայաստանի մարզերը զարգացման առումով անհամեմատելի են մայրաքաղաք Երևանի հետ։