Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի ձմեռային պահպանության համար կհատկացվի 16 մլն դրամ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Կառավարության պահուստային ֆոնդից 16,016 hազար դրամ կհատկացվի Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Թալին կմ51+000–կմ71+500 հատվածի ընթացիկ ձմեռային պահպանման համար: Այսպիսի որոշման նախագիծ է տեղադրված Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am):
«Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից` 2019 թվականի առաջին կիսամյակում Աշտարակ-Թալին կմ51+000–կմ71+500 հատվածի ընթացիկ ձմեռային պահպանման նպատակով հատկացնել 16,016.0 հազար դրամ՝ բյուջետային դասակարգման «շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով»,- նշված է որոշման նախագծում:
Որոշման ընդունման արդյունքում համապատասխան լրացում կկատարվի «Թալինի ավտոտրանսպորտային և ճանապարհների» ՓԲԸ-ի հետ 21.12.2015թ. կնքված թիվ ԳԱԿ-ՇՀԱՇՁԲ-15/1-ՏԾԻԳ-16/1-29 պետական գնման պայմանագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող Տեխնիկական բնութագրում՝ ապահովելով Աշտարակ-Թալին կմ51+000–կմ71+500 հատվածի ընթացիկ ձմեռային պատշաճ պահպանումը: