Սեւանի համայնքապետարանում հրավիրված հանրային քննարկումը նվիրված էր «Արմեն Վինդ Ուան» ՓԲ ընկերությունը կողմից Գեղարքունիքի մարզի հյուսիսարեւմտյան մասում հողմաէլեկտրակայանի կառուցման նախագծին, որն իրականացվելու է «Հայաստան. Քամի մեկ» ծրագրի շրջանակներում:
Ապահովագրական ոլորտի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի մոտեցումներն ու աշխատանքները համակարգային են և ամենևին թիրախավորված բնույթ չեն կրում:
Մատաղիսի գործով անցնող 3 զինվորները նախ դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման, հետո ցմահ, հետո ազատ արձակվեցին, նորից ազատազրկվեցին, ի վերջո արդարացվեցին՝ ունենալով նաև ՄԻԵԴ-ի վճիռը խոշտանգման ենթարկվելու վերաբերյալ իրենց բողոքների անարդյունավետ քննության վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայում, Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում մասնակցելով «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը, անդրադարձավ ժամանակակից աշխարհում սոցիալական մեդիայի դերին:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի սեփականաշնորհման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է կարծիք՝ «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գևորգյանին: Ընդգծելով քաղաքապետարանի ենթակայության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի կարևորությունը՝ քաղաքապետ Մարությանն արդար ու թափանցիկ գործելաոճ է պահանջել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գաբրիել Ղազարյանին նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները Սուրենավան գյուղի տարածքում հնչած կրակոցների հետքերով են գյուղի անասնագոմերից մեկի մոտ եկել։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի, Սպիտակի, Արագածի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Հունվարի 23-ին, ժամը 12:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ փլուզվել են Երևան քաղաքի Սարի թաղի 18-րդ փողոցի թիվ 68 տան 1-ին հարկի երկու սյուները, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործը կասեցվել է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական համակարգում պարգևավճարների տրամադրման խնդրի շուրջ քննարկումներում թյուրըմբռնում է տեսնում:
Մայրաքաղաքում տրանսպորտային միջոցների կայանմանը խոչընդոտող արգելապատնեշների տեղադրման դեպքերը նվազել են, սակայն իսպառ չեն վերացել:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի, Սպիտակի, Արագածի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշի համաժողովների (Pugwash Conferences on Science and World Affairs) գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պաոլո Կոտա-Ռամուսինոյին:
ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ:
Օդի ջերմաստիճանը 25-28-ն աստիճանաբար գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը՝ 3-5 աստիճանով:
Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 14-21-ը տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը, որը կմիավորի մարդասիրական, սոցիալական, կրթական և գիտատեխնիկական նորարարության ոլորտների աշխարհի առաջատար փորձագետներին՝ ստեղծելով տարածաշրջանում բացառիկ մի հարթակ:
Հունվարի 23-ին, ժամը 12:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Սադունց գյուղի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ և շնորհավորել ծննդյան 30-ամյակի առթիվ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
ՀՀ ոստիկանության պարեկապահակային գունդը գրավելու գործով դատական նիստը հետաձգվեց տուժողներից երկուսի բացակայության հանգամանքով պայմանավորված:
Հունվարի 22-ին, ժամը 17.25-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 39-ամյա Քրիստինե Ղ.-ն
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը ժամը 13.30-ին Չայկովսկու փողոցում նշված անձինք վիճաբանել են 18 և 19-ամյա պատանիների հետ, ձեռքերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով վնասվածքներ:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը Պրահայում շարունակում է պահվել արգելանքի տակ։
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի պահվող զենքի գործադրմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
Բոլոր քաղաքական իրադարձությունների ժամանակ ոստիկանությունը եղել է և կլինի ապաքաղաքական կառույց: Ես, որպես սպա, կատարել եմ իմ ծառայողական պարտականությունները, բնականաբար, քաղաքական գործիչ չեմ եղել: Նշանակություն չունի, թե ինչ ուժ է այսօր կառավարում, կարևոր է, որ ուժային կառույցները գործեն օրենքին խիստ համապատասխան ու կատարեն իրենց գործառույթը:
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքապետ Հայկ Մարությանի՝ ամանորյա պարգևատրումների հաշվետվությունը ներկայացնելով:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթ է ընդունվել որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: