
Աշխարհում յուրաքանչյուր երրորդ դպրոցականը ծաղրանքների է ենթարկվում. ՅՈՒՆԵՍԿՕ

Աշխարհում յուրաքանչյուր երրորդ դպրոցականը հոգեբանական եւ ֆիզիկական բռնության է ենթարկվում ամսական թեկուզեւ մեկ անգամ: Այդ մասին ասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ այս խնդրին նվիրված զեույցում:
«Աշակերտների գրեթե մեկ երրորդը՝ 32 տոկոսը, դպրոցում հասակակիցների ծաղր ու ծանակին է ենթարկվում ամսական գոնե մեկ անգամ»,- ասված է փաստաթղթում, որը պատրաստվել է աշխարհի 144 երկրներից ստացված տվյալների հիման վրա:
Զեկույցի տվյալներով՝ «բոլոր տարածաշրջաններում, բացառությամբ Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի, ֆիզիկական ծանակը ծաղրանքներից առավել տարածվածն է, իսկ սեռական ծանակը՝ տարածվածությամբ երկրորդ տեսակը»:
Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում հոգեբանական ծաղրանքներն առավել տարածվածներն են, իսկ կիբեռբուլինգի (ծաղրանքներ սոցիալական ցանցերի եւ ամբողջությամբ վերցված Համացանցի միջոցով) է ենթարկվում առնվազն յուրաքանչյուր տասներորդ դպրոցականը:
Նշվում է, որ աշակերտների ավելի քան մեկ երրորդը (36 տոկոս) մասնակցում է ծեծկռտոցների, գրեթե յուրաքանչյուր երրորդը (32,4 տոկոս) 2018 թվականին թեկուզեւ մեկ անգամ ենթարկվել է ֆիզիկական հարձակման: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիշեցնում է, որ «մարմնական պատիժները, որոնք ֆիզիկական բռնության ձեւերից մեկն են, առաջվա պես թույլատրված են 68 երկրում եւ հաճախակի են կիրառվում այդ երկրներից շատերում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: