ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող կալանավորված անձի բողոքի և քրեակատարողական հիմնարկ կատարված այցի հիման վրա սկսված քննարկման ընթացակարգի շրջանակներում ՀՀ դատախազությանն ուղղված գրությամբ բարձրացրել է ծանր հիվանդության հիմքով կալանավորված անձի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարց:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Մեղրաձոր գյուղի բնակչի նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 2 անձի:
Հայտնի է Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) նոր տնօրենի անունը:
Կապան-Քաջարան ավտոճանապարհին, հունվարի 30-ի ժամը 20:00-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է:
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 30-ի ժամը 19:30-ի դրությամբ, ձնամաքրման աշխատանքներից հետո Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
Գեղարքունիքի մարզի Վարդենիս եւ Ակունք համայնքներում 2019 թվականի փետրվարի 17-ին նշանակված ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնում քվեարկվելու համար գրանցվել են առաջադրված բոլոր թեկնածուները:
2018 թվականին, որպես աշխատանք փնտրող, ԱՀ աշխատանքի, սոիցալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունում հաշվառվել է 1587 անձ, որից 1518-ը (1222՝ կանայք) ստացել է գործազուրկի կարգավիճակ:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության «ԱՐՄԱԹ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանին եւ ծրագրի այլ բաղադրիչների համակարգողներին:
«168 Ժամին» են դիմել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի որոշ աշխատակիցներ՝ ներկայացնելով բժշկական կենտրոնում կատարվող որոշ չարաշահումներ։
Անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ ձեր ուշադրությանն արժանացած մի քանի թեմայի և ներկայացնել մի քանի տեխնիկական մանրամասներ։
«Նախ՝ 5 տոկոս շրջանառության հարկ մտցրեցին և մարդկանց ասացին, որ, եթե մաքուր հարկային դաշտում աշխատեն և 5 տոկոս հարկը վճարեն, ապա ամեն ինչ լավ կլինի։ Մարդիկ սկսեցին այդպես աշխատել, սակայն հետո մարդկանց, կոպիտ ասած՝ «քցեցին, քանի որ, եթե մաքուր շրջանառությունը ցույց էին տվել, հիմա էլ պետք է անցնեին ԱԱՀ-ին»։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու դեպքի առթիվ:
Օրեր առաջ՝ հունվարի 21-ին, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի (ում գործունեությունն այժմ կասեցված է ՊԵԿ նախագահի բանավոր հրահանգով) փաստաբան Տիգրան Հայրապետյանը ասուլիսի ընթացքում հայտարարեց, թե Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն օգտագործելով իր պաշտոնական դիրքը և չարաշահելով պաշտոնական լիազորությունները՝ ակնհայտորեն խոչընդոտում է կոռուպցիոն սխեմաների բացահայտումը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
168.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպին, ԱԺ նախկին պատգամավոր՝ «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի որդուց ու նրա հարազատներից բացի, ներգրավված է եղել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։
Հավաք-խորհրդակցությունն անցկացրել է զորամիավորման հրամանատարի տեղակալը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1-in.am կայքն այսօր տեղեկատվություն է հրապարակել այն մասին, թե իբր նախօրեին Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպին ներգրավված է եղել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։
ՌԴ Հետաքննչական կոմիտեում (ՀԿ) հաստատել են սենատոր Ռաուֆ Արուշակովի հոր՝ Ռաուլ Արուշակովի ձերբակալումը. նրան կասկածում են «Գազպրոմ»-ից ավելի քան 30 մլրդ ռուբլի գումարի գազի հափշտակումներին մեղսակից լինելու մեջ:
«Դիմում եմ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին, ՀՀ վարչապետին, Մշակույթի նախարարությանը, խնդրելով աջակցել ավիատոմսերի ձեռքբերման հարցում»,- շեշտեց Ա. Ալավերդյանը։
Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը դատապարտում է Լոս Անջելեսում հայկական երկու ամենօրյա (Ֆերրահյան և ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան) դպրոցների նկատմամբ իրականացված գործողությունները:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:
Հետաքննությունը ձերբակալված սենատոր Ռաուֆ Արաշուկովին եւ նրա հորը կասկածում է հանցավոր խմբի հետ գործակցության մեջ, որն ավելի քան 10 միլիարդ ռուբլի է հափշտակել:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նախորդ տարի Երևանի 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ համաներմամբ ազատ արձակված 581 անձանցից 30-ը կրկին հանցագործություն են կատարել:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ 2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնի խճուղում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մասնակիցների գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
Այսօր Ստեփանակերտ քաղաքում էլեկտրական հոսանքի պարբերաբար անջատումները բնակչության դժգոհության պատճառ են դարձել:
Անցած տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 11.2 տոկոսով կամ 2267 դեպքով: Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով կողոպուտ կատարելու դեպքի առթիվ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանցիներից վրեժխնդիր լինելու պատճառով ուկրաինական բանտում հայտնված ՀՀ քաղաքացիներ Սերգեյ Կարապետյանի և Խաչատուր Հովհաննիսյանի հանդեպ տեղի են ունենում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ. նրանք ենթարկվում են տանջանքների և խոշտանգումների: