Բաժիններ՝

«Շարմի» Կարեն Կազարևիչը՝ Մարզահամերգային համալիրի տնօրեն

Հայտնի է Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) նոր տնօրենի անունը. քիչ առաջ մրցութային հանձնաժողովը տնօրենի պաշտոնում առաջադրված թվով 20 թեկնածուներից բանավոր ստացած հարցադրումների պատասխաններով՝ նախապատվությունը տվել է «Շարմ» ընկերության նախագահ, պրոդյուսեր Կարեն Ղազարյանին՝ Կազարևիչին։

Մինչ այդ 168.amտեղեկացրել էր մյուս թեկնածուների և ՄՀՀ տնօրենի պաշտոնի շուրջ վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում ծավալվող ներքին խմորումների մասին։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մտերիմ ընկերը՝ ՄՀՀ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Մելիքսեթյանը, հայտ չի ներկայացրել՝ պաշտոնի անձնագրի պահանջների համաձայն՝ կառավարման փորձ չունենալու պատճառով, իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հովանավորյալ հայտնի երաժիշտ Եղիշե Պետրոսյանը, ինչպես խոստովանել էր հարցազրույցում, «վերևից» զանգին ընդառաջ գնալով՝ հայտը ներկայացրել էր, բայց ինչպես այսօր պարզ դարձավ, նրա փորձառությունն այդուհանդերձ զիջել է Կազարևիչին։ Մրցութային հանձնաժողովը ղեկավարել է ԿԱ առընթեր Պետական գույքի վարչության պետ Նարեկ Բաբայանը. Վերջինս «Իմ քայլը» դաշինքի կողմից ԱԺ պատգամավոր, հետագայում՝ փոխնախագահ ընտրված Լենա Նազարյանի ամուսինն է։ Հանձնաժողովի 7 անդամներից մեկը եղել է Ն. Բաբայանի տեղակալը, մյուսը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վարագ Սիսեռյանը, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և ոլորտի մասնագետներ։

ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս