Բաժիններ՝

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը դատապարտել է հայկական դպրոցների տարածքներում Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպը

Լոս  Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը դատապարտում է Լոս Անջելեսում հայկական երկու ամենօրյա (Ֆերրահյան և ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան) դպրոցների նկատմամբ իրականացված գործողությունները:

«Մշտական կապի մեջ եմ Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների հետ՝ հետամուտ լինելով այս հարցին և ոստիկանության կողմից իրականացվող հետաքննությանը: Մենք սատար ենք կանգնում լոսանջելեսահայ համայնքի դրսևորած միասնական կեցվածքին այս հարցում»,- «Արմենպրես»-ին տված մեկնաբանությունում ասել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031