Փետրվարի 2-ին, ժամը 20:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սույն թվականի փետրվարի 3-ին, տեղական ժամանակով ժամը 08:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04:30-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Համաներմամբ ազատվելուց հետո գողություն էր արել ու բռնվել:
Երևույթներ, որոնց անվերապահորեն հավատում են մարդիկ առանց գիտակցելու, որ դրանք սնահավատություններ են:
«Վեոլիա ջուր» ընկերությունը կտուգանվի 10 մլն դրամ գումարի չափով։ Որոշումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է ընդունել փետրվարի 6-ի նիստում:
Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին ներում չի շնորհվել. այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա կինը` Զարուհի Մեջլումյանը։
«Մենք էլ ենք անհանգստացած այդ խնդրով, փորձում ենք ՊԵԿ-ի հետ հարցը լուծել, այնպես անել, որ խցանումներ չլինեն: Համաձայն ենք պարոն Վանեցյանի մտահոգությունների հետ, դրա համար մեքենաները փորձում ենք խտացնել, ազատ տեղերը շատացնել, որ խնդիրը չբարդանա»,- նշեց Զոհրաբ Իգիթյանը:
Փետրվարի 2-ին, ժամը 19:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում:
Ոստիկանություն բերման ենթարկվածի խուզարկությամբ հայտնաբերվածը ափիոն էր:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի ուղեկցությամբ փետրվարի 2-ին այցելեց Սիդնեյ քաղաքի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցի, որտեղ տեղի ունեցավ «Հրաշափառի» արարողություն:
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը 2018թ. զբոսաշրջության ոլորտին վերաբերող վիճակագրական տվյալներ է հրապարակել:
«Ես ունեմ միայն մեկ նպատակ` իրավունք ստանալ վերադառնալ իմ աշխատանքին ու իմ իրավասությունների շրջանակում ու պաշտոնի անձնագրին համապատասխան գործառույթներով ծառայել իմ երկրին»,-նշեց Կ. Կարապետյանը:
Վարդենյաց լեռնանցքը բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:
Փետրվարի 2-ին, ժամը 00:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 48-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձը եզդի ժողովրդին՝ եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է.
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը լատինատառ հայերենով ողջունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բեռլին:
Աբովյանում «Պարտեզ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած զինված միջադեպի գործի շրջանակներում ձերբակալված երիտասարդի կալանավորման միջնորդությունը դատարանը մերժել է:
Աբովյան քաղաքի բնակիչներից 6 հոգի դժգոհ է: Քաղաքապետարանն իրենց պատկանող հողի մի մասը վաճառել է՝ առանց տեղեկացնելու: Հողերը վիճահարույց տարածքում են՝ Աբովյանի ու Արզնիի բաժանարարում:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 5-6-ը նույնքան կբարձրանա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր ՄարինեՄելքոնյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժել է քննիչի միջնորդությունը և «Շշի Մելոյի» տղային՝ 24-ամյա Շանթ Մանուկյանին, դատարանից ազատ է արձակել։ Մեկ հոգի կալանավորվել է, մյուսների նկատմամբ միջնորդությունները քննարկվում են։
1996 թվականի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի խնդրագրին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացասական եզրակացություն է տվել: Այդ մասին Առաջին լրատվականի հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վթարված Սու-25 ի սև արկղի տվյալներից մեկի ստացումը դեռ չի նշանակում՝ ողջ տվյալների ուսումնասիրությունը ավարտվել է։ Նման տվյալները շատ են։ Կա քննություն իրականացնող մարմին, որը ավարտելով քննությունը ըստ անհրաժեշտության կհայտնի արդյունքները»։
Ոստիկանության Մաշտոցի բաժնում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը փետրվարի 2-ին ժամը 5:30 հաղորդում է տվել, որ անհայտ անձը բժշկական կենտրոնի ընդունարանում հարվածել է իր դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակվել է:
«Հայաստանում գործող 1992 փաստաբան ինչպե՞ս է կարողանալու սպասարկել այս գործերը, եթե հարկերի չհիմնավորված բարձրացման արդյունքում քաղաքացիները չկարողանան օգտվել փաստաբանների ծառայություններից»:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 1-ին հովվապետական այցով ժամանել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ:
Փետրվարի 2-ին, ժամը 11:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում այրվում է անասնագոմի տանիք. անհրաժեշտ է օգնություն: