
Անհայտ անձը մուտք է գործել Երևանում գործող «Հայ փոստ» ՓԲ ընկերությանը պատկանող տեղամաս

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով կողոպուտ կատարելու դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 29-ին, անհայտ անձը մուտք է գործել Երևանում գործող «Հայ փոստ» ՓԲ ընկերությանը պատկանող տեղամաս և նշված ՓԲԸ-ի օպերատորի աշխատանքային սեղանի՝ գումարի պահման չկողպված դարակի դուռը բացելով՝ բացահայտ հափշտակել է 127 հազար դրամ և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է: