Երևանում սեպտեմբերի 12-ին բացվեց «Արմենիա էքսպո-2019»-ի 19-րդ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ոչինչ չէր գործում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի այն տարածքներում, որոնց տեղում պետք է լինի «Հայր և որդի Երեմյանների» ռեստորանը: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը:
Սեպտեմբերի 10-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը «Մարտունի» բժշկական կենտրոնի ստոմատոլոգիական բաժանմունքում գողացել է մի կնոջ բջջայիննը՝ պատճառելով 100,000 դրամից ավելի վնաս։
25 տարի առաջ ժամկետային զինծառայող Մխիթար Սողոյանը, ով ծառայել է Արցախում, անհետ կորել է։ Այս տարիների ընթացքում ընտանիքի անդամները նրանից որևէ տեղեկություն չունեն, բազմաթիվ դռներ են բախել՝ հասկանալու համար, թե որտեղ է իրենց որդին, սակայն ապարդյուն։
«Բանկը հույսը դրել է պետության վրա, որպեսզի պետությունը տվյալ ծրագրի մանրամասները տարածի, վարկային միջոցներ ու շահառուներ ներգրավի, սակայն շատ ֆերմերների հետ զրուցելուց հետո հասկանում ենք, որ բանկերն առհասարակ «արգելափակում» են նրանց, ովքեր դիմում են այս ծրագրի շրջանակներում վարկ տրամադրելուց»:
Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել էր քաղաքացիներին՝ զգուշացնելով, որ, եթե որևէ պոլիկլինիկայում իրենց վախեցնեն, պարտադրեն պատվաստվել կամ պատվաստել իրենց երեխաներին, ապա անմիջապես կապ հաստատեն իր հետ։
Արցախի Հանրապետության տարածքում կանխվել է ԻԻՀ-ից 4,2 կգ ընդհանուր քաշով թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ազգային ժողովը քննարկում է «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Կառավարության նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի շտաբի կադրերի բաժանմունքի սպայի կողմից պաշտոնի նշանակելու համար ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի զինծառայողներից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Սեպտեմբերի 11-ին ժամը 18:37-ին Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1958թ. ծնված Ա. Ս.-ն ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին է հայտնել առ այն, որ շրջանի Վաղազին համայնքին հարակից տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի:
Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ-ում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է այդ կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարները փոխհատուցել պետական բյուջեի միջոցներից:
Արդյունքում նախաձեռնվել է գնումների պլանի փոփոխություն, որում գնման հրատապությունից ելնելով գնման ձևը նախատեսվել է հրատապ մեկ անձ: Հարկ է նկատել, որ այդ գնման ձևի դեպքում գնումը կրկին կազմակերպվելու է էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով, որին հնարավորություն ունեն մասնակցելու բոլոր ցանկացողները: Այսինքն՝ տվյալ գնման ձևը նույնպես հանդիսանում է մրցակցային ձև՝ ուղղակի շատ կարճ ժամկետներով, որին մասնակցելու հնարավորություն ունի ցանկացած անձ:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գնդեվազ գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Բժիշկներին հաջողվել է փրկել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը, ով սեպտեմբերի 12-ին նա դուրս է գրվել հիվանդանոցից:
Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում նույն օրը ժամը 17:55-ին Ա. Մ.-ն հայտնաբերվել է:
Ճանապարհաշինության կամ հիմնանորոգման աշխատանքներ կատարելիս շատ մեծ նշանակություն ունի ցուցանակների, ճանապարհային նշանների, գծանշանների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, որը ոչ միայն մեզ համար, այլև տուրիզմի զարգացման առումով կարեւոր է: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Օրերս ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան։
Էմմա Հարությունյանի տղային՝ Արա Խաչատրյանին, արդեն 8 տարի է՝ առևանգել են: Նա այսօր եկել էր Կառավարության մոտ՝ վարչապետին խնդրելու, որպեսզի ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին նորից հանձնարարական տա՝ գտնելու իր տղային: Ասում է՝ մեկ անգամ արդեն հանձնարարական տվել է, բայց «սայլը տեղից չի շարժվում»:
Ստուգմամբ զբաղվում ԱՀ քննչական կոմիտեն:
Ըստ քաղաքացու բանավոր հայտարարության՝ վերոնշյալը ցանկացել է փոխանցել դատապարտյալ Ս. Ն.-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 15-ի ցերեկը, 16-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-14-ը, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բողոքարկել է Արա Մինասյանի հայցով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, որով իրեն պարտավորեցվել էր ներողություն խնդրել։ Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրեց, որ վերաքննիչը գործը վարույթ է ընդունել։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներդրողների հետ կապված խնդրին։ Նա նշեց, որ տեղյակ չէ, թե արդյո՞ք ԱԱԾ-ն կարճել է գործը, փաստաթղթերին ծանոթ չէ, քանի որ հավանաբար նախաքննական գաղտնիք է եղել։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 1-ին հարկից 246.6 քմ և 9-րդ հարկից 529.4 քմ մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով վարձակալության կհանձնվի «Հայր և որդի Երեմյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ նախագիծը «աղմկոտ» չի որակի, և, եթե անգամ աղմուկ կար, ապա այն շատ արհեստական էր։
Վլադիմիր Սպիվակովն անվերապահ հեղինակություն է վայելում գործընկերների շրջանում ոչ միայն երաժշտական հանճարով, որին ծափահարում են լավագույն համերգային հարթակները Նյու Յորքից մինչեւ Տոկիո, այլեւ բարեկամություն անելու տաղանդով, մարդասիրությամբ ու նրբազգացությամբ:
«Այս տարի Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք չենք ունենա։ Ավելին՝ այս պահին խնայել ենք շուրջ 30 մլն խմ՝ թույլատրելի 170-ից»,- այսօր կառավարության նիստում պաշտոնապես հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
168.am-ին դիմած բնակիչները բողոքում են, որ տևական ժամանակ է՝ մայրաքաղաք Երևանի այդ հատվածում ինչ-որ մարդիկ զբաղվում են խոզաբուծությամբ, իսկ իրենց ահազանգերը բանի տեղ դնող չկա։