«Սևանի մակարդակն անցած տարվա համեմատ 2 սմ-ով բարձրացել է»

«Այս տարի Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք չենք ունենա։ Ավելին՝ այս պահին խնայել ենք շուրջ 30 մլն խմ՝ թույլատրելի 170-ից»,- այսօր կառավարության նիստում պաշտոնապես հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Ըստ նրա՝ նախորդ տարվա համեմատ 53 մլն խմ ջրի տարբերություն կա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ Սևանի մակարդակն անցած տարվա համեմատ 1 սմ-ով բարձրացել է։

«Արդեն 2 սմ»,- ճշգրտեց Ս. Պապիկյանը։

«Շատ լավ է, լավ նորություն է»,- նկատեց Ն.Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30