«Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, և Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը։ Մեկ ամիս առաջ այդ թիվը 601.000 էր, և երեկ նոր թարմացված տվյալներ ուզեցինք, և վերջին թիվը՝ աշխատողների թիվը, գերազանցել 604 հազարը, ինչը, կարծում եմ, շատ կարևոր նախադրյալ է»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սեպտեմբերի 11-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 23-րդ կմ-ին «Զիլ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասի տներից մեկի բետոնե պարսպին. վարորդը՝ 52-ամյա Սարիբեկ Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։
Նա օդանավակայանից բերման է ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին:
Ժողովուրդ ջան սեպտեմբերի 14-17-ին բոլոր մարզերում եղանակը աստիճանաբար տաքանալու է այսօրվա համեմատ մոտ 6-7 աստիճանով։
Սեպտեմբերի 11-ին, ժամը 15.30-ին, Երևանի Բեյրութի փողոցում իրար են բախվել «Սուզուկի», «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ և «Հայասա» մոտոցիկլ. 37-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ գլխավոր դատախազությունն անդրադարձել է «Հրապարակ» օրաթերթի «Արթուր Դավթյանը «պահում» է իր սանիկին՝ բոյկոտելով դատարանի որոշումը» վերտառությամբ նյութին՝ հերքելով դրանում մատուցված տեղեկությունները: ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 12-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ առաջիկայում Պաշտպանության, Արդարադատության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների զինվորական թոշակները նշանակելու գործառույթը կվերապահվի սոցիալական ապահովության ծառայությանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազության Հատուկ կարեւորագույն գործերով վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանն առաջինն է եղել պատմության մեջ, ով դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազին` իրեն աշխատանքից ազատելու համար (նրան ազատել եւ նշանակել էին զինվորական դատախազի տեղակալ):
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամուլսարի հանքի կողմնակից ջերմուկցիները, որոնք զրկվել են բարձր վարձատրվող աշխատանքից, լռում են։ Լռում է նաեւ «Ջերմուկ աշխարհ»՝ նախկին «Լեչկամիսիայի» առողջարանը, որը 3 տարի առաջ պայմանագիր է կնքել, շենքը տրամադրել «Լիդիանին»՝ վերակառուցման, որ ապագայում իր աշխատակիցներին տեղավորի այնտեղ։ Սենյակները քանդել են, սակայն աշխատանք չեն սկսել:
«Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարությունը ձեռնամուխ է եղել լուրջ գործընթաց սկսել ՀՀ-ում գործող ձկնաբուծարանների եւ ձկնարտադրությամբ զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակման գործում։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Հայաստան ավտոմեքենա ներկրող մի շարք քաղաքացիներ ընկել են անելանելի դրության մեջ: Բանն այն է, որ նրանք մեքենա են ներկրել աճուրդների միջոցով, իսկ երբ դրանք հասել են Հայաստան, պարզել են, որ մեքենայի որոշ մասեր չկան: Ասել է թե` գումարներ են ծախսել մարդիկ մեքենան գնելու, այն երկրից երկիր տեղափոխելու համար, բայց հետո ստացել են կիսատ-պռատ մեքենա:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 12-ից Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի Ռուբինյանց և Դրոյի փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Ահարոնյան փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Ռուբինյանց փողոցից դեպի Դրոյի փողոց ուղղությամբ:
Օրերս ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի 44-ամյա մի բնակիչ Դավթաշենի վարչական տարածքում գողություններ է անում:
Այս պահին ոստիկաններ են տեղակայված Կառավարության շենքի մուտքի մոտ, ուր տեղի է ունենում Ամուլսարի՝ որպես հանք շահագործման դեմ բողոքի ակցիան։
Ռուսաստանի գրեթե 90 քաղաքացի է մահացել Թուրքիայում տուրիստական սեզոնի սկսվելուց ի վեր:
«Ցավում եմ, որ Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները հաճախ չեն տիրապետում Հայաստանի Հանրապետության այն օրենքներին, որոնց առնչվում են ամեն աշխատանքային օր, և հետևաբար հաճախ, անտեղյակության արդյունքում, նրանք իրականացնում են օրենքից դուրս գործողություններ։ Առավել ցավում եմ այն դեպքերի համար, երբ ՀԿ-ն, իմանալով իր իսկ թույլ տված օրինախախտումների մասին, դրանք շտկելու փոխարեն փորձում է հակընդդեմ մեղադրանքների միջոցով հասարակությանը համոզել, թե իրենք սուրբ են, իսկ իրենց մեղադրողները` ստոր տառակերներ»:
ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների ստորաբաժանման ոստիկանության ռազմավարական հարցերի բաժնի համայնքային ոստիկանության գծով խորհրդական Մոնա Նորնբերգը սեպտեմբերի 11-ին այցելել է ՀՀ ոստիկանություն է այցելել։
«Մեքենաների հարկը հաշվելու են` կախված շարժիչի ծավալից: Նոր մեքենաները նաև հարկվելու են մեքենայի արժեքի որոշակի տոկոսով: Եթե այդ տոկոսն ավելի ցածր է լինելու, քան շարժիչի ծավալի դրույքաչափով հաշվելիս, ապա կհարկվի՝ ըստ շարժիչի ծավալի»:
Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը սեպտեմբերի 22-ից 26-ը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք:
Շրջակա միջավայրի նախարարությունը Կառավարությանն առաջարկել է տեսչական մարմնին հանձնարարել ստուգումներ անցկացնել Ամուլսարի հետ կապված, որոնք կստուգեն ՇՄԱԳ-ի ուժը կորցրած ճանաչելու հիմքերի առկայությունը:
Ազգային ժողովի շենքի մոտից մեկնարկեց Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիների բողոքի ակցիան:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 11-ին այցելել է առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Սևանի հոգեկան առողջության կենտրոն:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել է ամերիկյան «Ատլանտյան խորհուրդ» ուղեղային կենտրոնի փոխնախագահ Դեյմոն Վիլսոնի գլխավորած պատվիրակության հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտնեց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարը:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ձեռնարկելով տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, տեղեկություններ են ստացել, որ Երևանում գործող վարկային կազմակերպություններից մեկից խարդախությամբ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Atlantic Council» փորձագիտական կենտրոնի պատվիրակությանը, որը գլխավորում էր կազմակերպության փոխնախագահ Դեյմոն Վիլսոնը։
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16-ի սահմաններում, Խոր վիրապ վանքի մոտակայքում կրակոցներ են հնչել։