ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նախորդ տարի հեղափոխության օրերին մարդու իրավունքների տեսանկյունից կարևոր է համարում «Իմ քայլը» շարժման հիմնարար բաղադրիչ հայտարարված բաց ձեռքերի սկզբունքը:
Ապօրինի անտառահատումների և այս ոլորտում անտառների պահպանության համար պատասսխանատվություն կրող պաշտոնատար անձանց ներգրավմամբ կատարվող կոռուպցիոն հանցավոր մեխանիզմներն արմատախիլ անելու, նման հանցագործություններ կատարած անձանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ իրավապահ մարմինների համագործակցված և արդյունավետ պայքարը շարունակվում է:
Հունիսի 3-ին, ժամը 05.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ նույն օրը, ժամը 04.20-ից 04.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, տան ննջասենյակից գողացել է ոսկյա զարդ՝ պատճառելով 60.000 դրամի վնաս:
Զորամասերի ղեկավար կազմի մասնագիտական գիտելիքներն ամրապնդելու և տարբեր մարտական իրավիճակներում ներդաշնակ գործելու ունակությունները կատարելագործելու նպատակով հունիսի 3-ից անցկացվում են զինված ուժերի զորամասերի հրամանատարների տեղակալների հավաքներ:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 114 պատգամավոր:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհի տարբեր համալսարաններից հայ և օտարերկրացի մի խումբ ֆիզիկոսների, ովքեր այս օրերին Երևանում մասնակցում են Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (International Centre for Theoretical Physics) արտագնա համաժողովին:
Տեխնիկական կենտրոն-ֆուտբոլային ակադեմիայի շենքում 2019 թվականի հունիսի 4-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան» թեմային:
Մայիսի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
«Մենք լուրջ վտանգ ունենք. շատ հայ ընտանիքներ գնում են դեպի անդունդ: Բոլորս բանկերում պարտքեր ունենք: Բեռները, 15 օր է՝ պահված են մաքսատանը: Որոշակի քանակություն կա, որ առանց մաքսազերծման՝ փորձել ենք հանել, ու դրա մասին խոստովանել ենք»:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ակտիվիստ Վարդան Հարությունյանի հետ կապված հունիսի 3-ի միջադեպի մասնակիցներից մեկի ինքնությունը ճշտվել է: Նա բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Պարզվել է, որ մարտի 11-ից Գյումրու համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտնաբերել է ապօրինի շինարարություն:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվան ընդառաջ այսօր այցելել են Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանություն:
Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը քիչ առաջ սկսեց իր առաջին դռնփակ նիստը։
Վրացական կողմից ավտոբուսը վարձակալությամբ վերցրած «Ռուս տուրի» տնօրեն Պողոսյան Խաչատուրն էլ նշեց. «Ավտոբուսը մայիսի 19-ից գտնվում է Բագրատաշենի մաքսակետում: Խնդրում եմ, որ այս հարցի լուծումը մի քիչ արագացվի: Վրացին զանգել ու իր գումարն է ուզում: Շաբաթը 2400 դոլար է»:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ Գրիգորյանի առողջական վիճակի պատճառով նրան հնարավոր չէր եղել դատարան տեղափոխել:
Հունիսի 4-ից 9-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրենց հետ ինովացիա բերող ներդրումները կրկնակի կարեւոր են Հայաստանի համար: Այսպիսիք են Էռնեկյան ընտանիքի՝ Հայաստանում կատարած ներդրումները»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հինգ բնակարաններ նվիրեց գյումրեցի անօթևան, բազմազավակ ընտանիքներին։
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 3-ին, ժամը 17.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 63-ամյա Սուսաննա Ք.-ն:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում Իտալիայի դեսպանություն:
Հունիսի 2-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության կրթահամալիրից Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ իրենց է դիմել օտարերկրյա մի քաղաքացուհի և խնդրել ոստիկանության օգնությունը:
Վախճանվել է Իսրայելի նախագահի կինը՝ Նեհամա Ռիվլինը: Մահը վրա է հասել այն բանից մի քանի ամիս անց, երբ նրան դոնորական թոք էին պատվաստել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 4-ին որոշումներով նշանակվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարների տեղակալներ:
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծը ստացավ 59 կողմ, 18 դեմ ձայներ, ձեռնպահ էր քվեարկել 5 պատգամավոր:
ՀՀ Արտաքին գործերի նախարարության հին շենքի սեփականատեր «Տանգո» ընկերությունը ցանկանում է կառույցն այնպես օգտագործել, որ այն բիզնես նպատակ ունենալուց բացի նաև արժեք լինի քաղաքի համար:
ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքում կատարված բնակարանային գողությունը. մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի երկու բնակչի:
Հունիսի 3-4-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկի մոտ բազմահարկ շենքի կառուցապատողի ապօրինի շինությունը ապամոնտաժվում է:
Հունիսի 3-ին, ժամը 17:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։