 
                        Փրկարարները բռնել են 2 սահնօձ, 4 շահմար, 1 չպարզված տեսակի օձ
 
                                    Հունիսի 3-4-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Կոտայքի մարզի Հրազդան և Աբովյան քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 4 շահմար, 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        