
Իրինա Ղափլանյանը և Գեղամ Վարդանյանը նոր պաշտոն են ստացել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 4-ին որոշումներով նշանակվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարների տեղակալներ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ է նշանակվել Գեղամ Վարդանյանը, իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ՝ Իրինա Ղափլանյանը:
Գեղամ Վարդանյանը այս տարվա հունվարի 11-ից զբաղեցնում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնը:
Իրինա Ղափլանյանը 2018թ. հունիսից ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալն էր:
ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխություններով պայմանավորված (օրենքն ուժի մեջ է 2019թ. հունիսի 1-ից)՝ նախարարություններն անվանափոխվել են. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կոչվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ ունենալով նաև գործառույթային որոշակի փոփոխություններ, իսկ ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ շրջակա միջավայրի նախարարություն: