ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը երեխաներին երազել չդադարելու կոչ է անում: Այս մասին նախարարն ասաց հունիսի 1-ին, Ազգային ժողովի այգում լրագրողների հետ զրույցում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր նախարարությունների նախարարներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել:
Հունիսի 1-ին, ժամը 15:46.14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ «Հարունի» կամրջի մոտակայքում, Արփա գետը երեխա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ուղերձ է տարածել երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ կցելով դպրոցականների կողմից պատրաստված լուսանկարներ ու դրանց նկարագրությունները:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 1-ին զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և շնորհավորել վարչապետին տարեդարձի կապակցությամբ, մաղթել երջանկություն և հաջողություններ երկրի ղեկավարի պատասխանատու գործում:
Հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 2-6-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այսօր Հանրապետության նախագահի նստավայրի բակում փոքրիկներին նվիրված տոնական միջոցառում էր կազմակերպվել:
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ով եկել էր լսելու շենքի բնակիչներին և հասկանալու խնդիրը, մեզ հետ զրույցում ասաց, որ հարցի ամենամեծ խնդիրն այն է, որ այստեղ կան օրենսդրական բացեր, և մարդիկ չարամտորեն դրանից օգտվում են:
Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Պաշտոնապե՜ս: Իսկ ոչ պաշտոնապես, յուրաքանչյուրիս սրտի կանչով ու սիրո չափով, ամե՜ն օրն է նրանցը, ամեն ժամը, ամեն վայրկյանը:
Մայիսի 31-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը մտել է Մասիս քաղաքի շուկայում գտնվող խանութ և աշխատողին դանակով սպառնացել:
Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ բոլոր փոքրիկներին սիրով հրավիրում է մասնակից դառնալու տոնական զվարճալի ծրագրին:
01.06.2019թ.՝ ժամը 07:30-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակած կրակոցներից մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Այսօր Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Ի սրտե շնորհավորում եմ աշխարհի բոլոր մանուկներին լուսավոր այս տոնի առթիվ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, արձագանքելով վերջին շրջանում զանգվածային լրատվության տարբեր միջոցների և սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից համայնքների տարածքներում երկրաբանահետախուզական և մետաղական հանքերի շահագործման աշխատանքներ իրականացնելն արգելելու մասին ավագանու՝ օրենքի խախտումով ընդունված որոշումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ՀՀ ՏԿԶ նախարարության առաջարկության շուրջ ծավալված քննարկումներին և հնչեցված մեկնաբանություններին, պարզաբանում է.
Ալեն Սիմոնյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով և Կենտրոնական ընտրական հանձնաժողով 2018 թ. ներկայացրած հայտարարագրերում ունեցվածքի մասին տվյալները կեղծ են, և դա, հնարավոր է, արվել է ապօրինի հարստացումը թաքցնելու համար։
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
«Գրանդ Քենդի» ընկերությունը կրկին համեղ նվերներով և սիրված հերոսներով ուրախություն է պարգևել հատուկ հաստատությունների երեխաներին:
Գործարկվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի` www.serzhsargsyan.am պաշտոնական կայքը, որտեղ ներկայացված են Սերժ Սարգսյանի կյանքն ու գործունեությունը:
նչպես հայտնի է, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվելուց հետո հանդիպել է իր աջակիցների հետ:
Այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, օրենսդիր իշխանությունը յուրօրինակ միջոցառում է կազմակերպել։
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցները հայտարարություն էին տարածել, որ մայիսի 29-ի գիշերը Սեւան-Մարտունի ճանապարհահատվածին կրակել են իրենց համակիրների մեքենայի ուղղությամբ, կրակողներն էլ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի մտերիմներն են, որոնք ավելի ուշ ձերբակալվել են:
Հայաստանը բանակցում է Ռուսաստանից չորրորդ 100 մլն դոլարի ռազմական վարկը ստանալու շուրջ:
Մայիսի 30-ից հունիսի 1-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Հունիսի 1-ին, ժամը 01:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22…+230C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: