Հայաստանի Հանրապետության 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 9-ում՝ արտահերթ:
Երբ փոքր էի, և ինձ դպրոցում հարցնում էին՝ ի՞նչ եմ դառնալու, պատասխանում էի՝ լրագրող, ինչին ի պատասխան ստանում էի՝ հա՜, մեր Կասյան Լիլիթի հետքերով ես գնալու (Լիլիթն այդ դպրոցի շրջանավարտ էր, ում մասին շատ էի լսում. նրա անունը էկրաններից արդեն հարազատ էր դարձել): Այսօր ներկայացնում եմ նրա հետ ունեցած մեր, թերևս, շատ ուսուցանող զրույցը:
Հունիսի 9-ին, ժամը 07:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ պայթյունով:
Հասարակական-քաղաքական գործիչ Մարինա Խաչատրյանը ուշագրավ մի փաստաթուղթ է հրապարակել, որը վերաբերվում է Հայաստանում պալիատիվ խնամքին և հակացավային թմրանյութերի լայնածավալ ներդրմանը։
«Իրավական ուղի» իրավապաշտպան հ/կ-ի նախագահ, Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ավստրիան 2019 թվականի հունիսից հրաժարվել է վարորդական վկայականի ստացման քննություններ ընդունել թուրքերենով:
Մեզանից շատերը մկրտված չեն։ Պատճառները տարբեր են, բայց քանի դեռ մենք չենք մկրտվել՝ կապը Աստծո հետ չի կարող լիարժեք լինել:
Հունիսի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու տարածքային ստորաբաժանումների, պարեկապահակետային ծառայության գնդի, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուժեղացված ռեժիմով ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։
Ծնողներս բազմանդամ ընտանիքների զավակներ են: Հայրիկիս կողմը 7 երեխա էին, մայրիկիս կողմը՝ 10: Հետաքրքիր է, որ այդ բազմանդամ ֆոնի վրա մենք երեք երեխա ենք, ես ամենափոքրն եմ:
Հունիսի 8-ին, ժամը 19։01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Հաղպատի վանական համալիրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 7-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի կարգախմբերից մեկը, Կոմիտասի պողոտայում ծառայություն իրականացնելիս, նկատել է «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին թաղանթապատ է եղել։
Հունիսի 8-ին՝ ժամը 18։02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկի ջրվեժ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 4-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի վնասվածք» ախտորոշումով իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևանում սովորող, սևանցի 16-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ քոլեջում ապակիով վնասվածք է ստացել:
«Այստեղ Գյուղնախարարության դերը պետք է կայանար նրանում, որ պարզապես վերահսկեր այդ գործընթացը, գյուղացին ժամանակին ստանար սուբսիդավորումն ու տեսներ, թե ի՞նչ բերք ենք սպասում, իրացներ դա»:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու տարածքային ստորաբաժանումների, պարեկապահակետային ծառայության գնդի, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողները հուլիսի 7-ին կրկին ուժեղացված ռեժիմով ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում մայրաքաղաքում։
Երեկ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում բնակիչները փակել էին՝ զոդման եղանակով, Գառնիից դեպի մարզի հարավային հատվածի բնակավայրերը ձգվող ջրատարի վրայի դիտահորի կափարիչը: Վեոլիա ջուր ընկերության մասնագետը, ով, ինչպես ամեն օր, եկել էր փականի աշխատանքը կարգավորելու, հանդիպել էր դիմադրության ու չէր կարողացել մյուս գյուղերի ջրամատակարարումն ապահովել:
«Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Մասիսի բաժնի կողմից առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվող 60-ամյա տղամարդը թաքնվում է Կոտայքի մարզի Ալափարս գյուղում՝ հանգուցյալ հորեղբոր տանը։ Նաև տեղեկություն կար, որ հետախուզվողը հնարավոր է զինված լինի նռնակով և այլ զենքերով։
Հունիսի 7-ին, ժամը 11.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Գեղարդ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ իր այգին բենզին են լցրել ու այրել:
Կառավարության կառուցվածքը պետք է սպասարկի կառավարության ծրագրին, ոչ թե ինքնանպատակ որոշես՝ մե՞կ նախարարություն ունենալ, թե՞ տասնհինգ, այլ՝ քանի ոլորտ կարևորում ես, այդ ոլորտներն առնվազն պետք է ունենան նախարարություններ։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործը մայիսի 27-ին մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։
Հունիսի 8-ին, ժամը 11։29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հունիսի 8-13-ը կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ մրգի արտահանման ծավալների և տուրիստական հոսքերի սեզոնային աճի ընթացքում Բագրատաշենի անցումային կետում անխուսափելիորեն առաջանալու են դժվարություններ՝ մեծ քանակի բեռնատարների, տուրիստական ավտոբուսների և թեթև մարդատար ավտոմեքենաների միաժամանակյա սպասարկման ընթացքում:
Հունիսի 6-ին կյանքից հեռացած գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Մարտիրոսի Ադալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս. թ. հունիսի 9-ին, ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` հունիսի 10-ին, ժամը 12:00-13:30, Հայաստանի նկարիչների միությունից։ Ադալյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):
Արաբկիր. դպրոցի մարզադաշտի տակ առանց թույլտվության երկհարկանի ավտոկայանատեղի է կառուցվել
Հունիսի 8-ի առավոտյան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց սրտխառնոց, լուծ, փսխում, բարձր ջերմություն գանգատներով ընդունվել է 13 հիվանդ։
«Փաստ» թերթը գրում է. «Երկրում առկա իրավիճակը համակարգված ձևով բնորոշելու համար հոգեբան Կարինե Նալչաջյանի դիտարկմամբ պետք է խոսել երկու տեսակի ճգնաժամերի մասին: «Խոսքը կառավարման և բարոյական ճգնաժամերի մասին է:
Հունիսի 7-ին ոստիկանության Մեծամորի բաժնի և Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհին գտնվող հանդիսությունների սրահի դիմաց Մեծամորի 23-ամյա բնակիչը, դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, իրենց մոտ ապօրինի պահվող ատրճանակից մի քանի անգամ օդ են կրակել: