Բաժիններ՝

Ճանապարհային ոստիկանների հետ վիճած ու նրանց քաշքշած վարորդը բերման է ենթարկվել

Հունիսի 7-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի կարգախմբերից մեկը, Կոմիտասի պողոտայում ծառայություն իրականացնելիս, նկատել է «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին թաղանթապատ է եղել։

Ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են հիշյալ ավտոմեքենան և վարորդին առաջարկել տեղում վերացնել իրավախախտումը՝ պոկելով դիմապակու թաղանթը։ 29-ամյա վարորդը հրաժարվել է վերացնել իրավախախտումը և վիճել է ճանապարհային ոստիկանների հետ՝ քաշքշելով նրանց։ Ճանապարհային ոստիկանները վարորդին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին, մեքենան էլ տեղափոխել բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930