Ջերմուկում «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու գլորվել, կան տուժածներ

Հունիսի 8-ին՝ ժամը 18։02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկի ջրվեժ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ջերմուկ քաղաքի Չարենցի փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Շ., ծնված 1987թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել մոտ 5 մ և հայտնվել հաջորդ շրջադարձին:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, այնուհետև վերջիններս (Ա. Շ., Ռ. Ս., Կ. Հ. և Ա. Շ.) հոսպիտալացվել են Վայքի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930