Բաժիններ՝

Գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 9-ին

Հունիսի 6-ին կյանքից հեռացած գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Մարտիրոսի Ադալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս. թ. հունիսի 9-ին, ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` հունիսի 10-ին, ժամը 12:00-13:30, Հայաստանի նկարիչների միությունից։ Ադալյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռուբեն Ադալյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Ռուբեն Ադալյանը ծնվել է 1929 թվականին, Սիմֆերոպոլում։
1935 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։
1944-1950 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։

1956 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
1960 թվականից ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ է։

1967 թվականին «Հիրոսիմա» նկարի համար արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության մրցանակին, իսկ 1971 թվականին «Գնդակահարություն» նկարի համար արժանացել է «Տարվա լավագույն նկար» մրցանակին։

1972 թվականին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության հրամանով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր նկարչի պատվավոր կոչում։

2001 թվականին արժանացել է ՀՀ պետական մրցանակի։

Ռուբեն Ադալյանը 20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարասկզբի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկն է, ազգային մոդեռնի հիմնադիրներից, ում ստեղծագործություններում առկա են դասական, արևմտյան և սինթետիկ արվեստների արտացոլումները, իրականի և երևակայականի համարձակ կերպափոխումը, դրամատիզմն ու դինամիկ լարվածությունը, բնության և մարդու ներքին հատկանիշների այլակերպումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս