Հունիսի 12-17-ը կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Օպերայի հարակից սրճարանների հետ կապված դատական պրոցեսները շարունակվում են: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ դատական գործընթացների ավարտից հետո կորոշվի քաղաքապետարանի անելիքը:
«Վարորդին ազատել կամ չազատելը որոշում է մասնավորը: Մենք մեր կողմից միայն կարող ենք տուգանել այդ վարորդին և պահանջներ դնել, որը և դրվում է բոլոր վարորդների նկատմամբ»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ծխելու պատճառով աշխատանքից ազատված երթուղայինի վարորդի խնդրին:
«Ես այդտեղ հասկացա, որ այս մարդիկ ունակ չեն, կամ ցանկություն չունեն համագործակցելու քաղաքի հետ, իսկ քաղաքը չի կարող անվերջ սպասել մի ընկերության»,- ասաց Մարությանը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 12-ին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀԿ–ական գործիչների ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն:
Համահայկական խաղերի պատվիրակությունը հատուկ առաքելությամբ ժամանեց Կիլիկիա: Համահայկական խաղերի ջահը պետք է վառվեր հենց Մուսա լեռան վրա` հաղթական լեռան ուժը հերոսական Արցախին փոխանցելու համար: Այս տրամաբանությունն է ընկած Համահայկական 7-րդ խաղերն Արցախում անցկացնելու գաղափարի մեջ:
Կյանքի 83-րդ տարում մահացել է կինոյի եւ հեռուստատեսության ամերիկացի դերասան Ջիմ ՄաքՄուլանը:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 2019թ. հունիսի 10-ին Երևան քաղաքի Գլինկայի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մեկ անձի դանակահարության և ևս մեկ անձի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Ես ավելի շատ կենսաբանի ու կենդանիների ուսումնասիրման մասնագետ եմ դարձել: Կոկորդիլոսն իր ամբողջ օրգան համակարգերով մոտ է թռչուններին: Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք: Այսինքն՝ ինչ-որ ժամանակ նրանք թռչել են»:
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունիսի 10-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, անձնական խուզարկության ենթարկելով կալանավորված անձ Ա. Ս.-ին կարճատև տեսակցության այցելած մորը` վերջինիս ներքնազգեստի միջից հայտնաբերել և առգրավել են թաքցված բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նախազգուշացում է տվել ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին այն բանի համար, որ անփորձությամբ գրանցել է գույք, որը փաստացի տիրապետել է: ՀՀ ԱԺ փոխնախագահը պարզաբանել է, որ փոխարենը պետք է գրանցեր այն, ինչ կար պաշտոնը ստանձնելու դրությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 13-ամյա աղջնակի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի հանգամանքները:
Անցած մի քանի ամսվա ընթացքում տարբեր կազմակերպություններ և լրատվամիջոցներ կաթնամթերքի շուկայի հետազոտության ընթացքում փորձեցին պարզել, թե որ ընկերություններն են անբարեխիղճ մրցակցության դիմում:
Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ Հայաստանում 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրոն ավել է տպագրվել:
Հունիսի 11-ին՝ ժամը 15.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Առատաշեն գյուղում մահացած անձինք կան:
Հունիսի 11-12-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Հունիսի 11-ին, ժամը 19:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքում տեղացել է հորդառատ անձրև. ջրալցվել են 1-ին փողոցի մի քանի տան նկուղներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 12-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կազմակերպված հանցավոր խմբավորումների և դրանց պարագլուխների դեմ պայքարի բաժին օպերատիվ տվյալներ են փոխանցվել, որ Երևանում ապրող 27-ամյա մի երիտասարդ խարդախություններ է կատարում։
Պարզ, արևոտ ու շատ խաղաղ օր էր, երբ հանդիպեցի Սիրարփի Ադամյանին։ Պարզ, արևոտ ու շատ խաղաղ էր նա, երբ խոսում էր, ժպտում, երբեմն՝ նկատելիորեն հուզվում հարցերիս պատասխանելիս։
Օրերս ոստիկանների կողմից Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի մերձավորի նկատմամբ մի շարք ապօրինի գործողություններ կատարելու և ծեծի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հունիսի 12-ին ժամը 9.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Կավարտ թաղամասի գազամատակարարումը:
ԱԺ «ԲՀԿ» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ռուսաստանում Պորտուգալիայի արտակարգ և լիազոր դեսպան Պաուլու Վիզեու Պինեյրուն կարծիք է հայտնել Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության համագործակցության հեռանկարների մասին:
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ:
Ի պատասխան Analitik.am-ի հայտարարությանը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հայտարարության մեջ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ «ՄԵԴԻԱ ԻԴԵԱ» ՍՊԸ-ի չկատարված հարկային պարտավորությունների գանձման ուղղությամբ վարչարարությունը սկսվել է դեռևս 25․01․2019թ-ին։
«Միայն տնօրենով չի սահմանափակվում սա. դասղեկի ներկայությամբ երեխայի հայրը կրկին սպառնալիք, կոպիտ արտահայտություններ է հնչեցրել, ու դասղեկը որևէ քայլ չի ձեռնարկել, անգամ, երբ հայրն ասել է՝ եթե այստեղ չգտնվեիր, քեզ հետ այլ կերպ կխոսեի: Հասկանալի է, որ խոսքը ծեծի կամ մեկ այլ հանգամանքի մասին է»:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հունիսի 7-ին որոշել է վարչական տույժ կիրառել Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ:
Պաշտոնական այցով Շվեդիայի Թագավորությունում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է հատուկ կրթահամալիրի 10-ամյա սանի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: