Կաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործը կքննի Երևանից գործուղված դատավորը. «Փաստինֆո»
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործը մայիսի 27-ին մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ Օրենսդրությամբ սահմանված կարգով՝ գործը պետք է քննվի հանցագործության կատարման վայրի տարածքային դատարանում, տվյալ դեպքում՝ Կոտայքի մարզում։ Հետեւաբար՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը կգործուղվի արտագնա նիստի։
Հիշեցնենք, որ մինչ այս Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 4 դատավորներ հրաժարվել են քննել իրենց գործընկերոջ՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նույն դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի քրեական գործը՝ հայտնելով ինքնաբացարկ։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: